Ամեն մի քաղբանտարկյալ մի-մի նռնակ է. Լևոն Ջավախյան

23 Հուլիսի, 2025

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Թուրքը ում ասում ա` բռնում ա, ումից վախում ա` բռնում ա, ումից վտանգ ա տեսնում` բռնում ա, բռնում ա, բռնում ա, բռնում ա… Թող բռնի, թող բանտերը լցնի, բանտում տեղ չի լինի` թող նոր բանտ սարքի, սարքի, սարքի, Հայաստանը դարձնի բանտաստան, ասի զարգանում ենք… Մենք կգնանք, կնստենք բանտում ու մենք էլ մերը կսարքենք, բանտի մեջ իր բանտը կսարքենք, վաղվա Հայաստանը կսարքենք…

Բռնի ինչքան կարում ես, լեթվի, կշտացի, անկուշտ… Հայաստանը նման է մի անկառավարելի դասարանի։ Անկարող ուսուցիչը ինչքան էլ գոռա, ծեծ ու ջարդ անի, միևնույնն է, դասարանը լինելու է ավելի ու ավելի անկառավարելի։ Իսկ վարպետ ուսուցչին բավական է մի խիստ հայացք, լուռ ու մունջ նայվածք, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի։ Էս պաշտոնը քո հագով չէ, քո տեղը դասարանում չէ, երկրի կառավարումը չէ, քո տեղը բանտումն է։ Մենք բանտում նստած տեղ կանենք քեզ…

Իսկ դու` անկուշտ կենդանի, բռնի, բռնի, հլա ինչքան կարում ես, բռնի, միայն թե զգույշ` չուռցորվես,…. Եվ լավ իմացիր` ամեն մի կալանված մարդ, ամեն մի քաղբանտարկյալ, մի, մի նռնակ է, որ վաղ թե ուշ պայթելու է թեկուզ և տռզած որովայնիդ մեջ…»:

Նմանատիպ նյութեր

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մանրամասներ չի ներկայացնում Տավուշում հայտնված ադրբեջանցու դեպքից։ «Այն տեղեկատվությունը, որը հայտնել է ԱԱԾ-ն, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- Aysor.am-ի փոխանցմամբ ասել է  նա։ Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն...

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...