Արդյո՞ք ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին անում է ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ որևէ առաջարկ․ Հակոբ Բադալյան

9 Հուլիսի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է․

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հուսով է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մոտ ապագայում կկնքվի խաղաղության համաձայնագիր:

Ռուբիոն դարձյալ չի անդրադարձել օրերս տարածված տեղեկությունը, թե արդյո՞ք ԱՄՆ Հայաստանին ու Ադրբեջանին անում է ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ որեւէ առաջարկ:

Սա է էականը, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը բացարձակապես չի լուծելու խաղաղության հարցը, քանի դեռ լուծում չունեն մյուս առանցքային հարցերը՝ թե ճանապարհների հետ կապված, թե կապված նաեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հետ:

Ի վերջո, «մոռացության» է մատնված նաեւ հարցը, թե ինչու՞ չի մեկնարկում սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, որի աշխատանքային կանոնադրությունը պատրաստ է վաղուց եւ կողմերը հաստատել են վաղուց: Ամիսներ առաջ հայտարարվեց, որ պայմանավորվել են ուղղությունը՝ Հյուսիսային կետից մինչեւ հարավային կետ: Ուրեմն ինչու՞ չի մեկնարկում գործընթացը:

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական գործընթացը խաղաղությանը մոտ է միայն ու միայն խոսքերով, իսկ ըստ էության այն բացարձակապես հեռու է խաղաղության իրական նախադրյալներից:

Այդ իմաստով, ի դեպ, կարիք չկա նաեւ խաբել հայ հանրությանը, ներկայացնելով, թե իբր մոտ է խաղաղությունը եւ այն արտահայտվելու է պայմանագրով: Բոլորովին: Պայմանագրով արտահայտվել կարող է միայն ինքնախաբեությունը, պատրանքը, բայց ոչ խաղաղությունը: Խաղաղությունը ուժերի հարաբերակցության վրա հիմնված բովանդակություն է: Երբ կա այդ բովանդակությունը՝ միկրո կամ մակրո մակարդակում, ապա նույիսկ կարող է չլինել որեւէ պայմանագրի կարիք: Երբ այդ բովանդակությունը չկա, կարող են լինել տասնյակ պայմանագրեր, որոնք պարզապես ի չիք կդառնան մի քանի ժամվա ընթացքում»:

Նմանատիպ նյութեր

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...