Հարցը ոչ թե ԱԺ-ն է, ոչ թե ծեծկռտուքը, այլ՝ ինչի՞ն է պատրաստվում այս իշխանությունը․ Արթուր Սուքոյան

8 Հուլիսի, 2025

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրել է․

«ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղորդված ծեծկռտուքը, ինչպես նաև վերջին շրջանում ուժային կառույցների ակտիվ ռեպրեսիվ գործողությունները ընդդիմադիրների նկատմամբ, ունեն մեկ պարզ նպատակ՝

շեղել հանրության ուշադրությունը և լիկվիդացնել բոլոր նրանց, ովքեր ընդունակ են ու պատրաստ պաշտպանելու մեր Սուրբ Եկեղեցին։

Ընդդիմադիր բոլոր պատգամավորները հստակ գիտակցում են ՔՊ-ականների մտադրությունները և այդ գիտակցմամբ պատրաստ են անցնելու ցանկացած փորձության միջով, նույնիսկ եթե դա լինի անձնական հարվածների, վարկաբեկման, բռնությունների կամ կալանավորման գնով։

Մեր պայքարը դահլիճով չի սահմանափակվում։ Այս պահին հարցը ոչ թե ԱԺ-ն է, ոչ թե ծեծկռտուք կամ անձնական հարցեր պարզելը, այլ՝

ինչի՞ն է պատրաստվում այս իշխանությունը։

Այս պահին բոլորիս հայացքը՝ և ոչ միայն, պետք է ուղղվի Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի դեմ ուղղված բացահայտ հարձակման հրահանգին։ Սա պարզապես հերթական քմահաճ որոշում չէ։ Սա բացահայտ պատերազմ է մեր հավատքի, մեր սրբությունների և մեր ազգային ինքնության դեմ։

Այսօր մենք, Հայերս, պարտավոր ենք միաբանվել մեկ ճշմարիտ նպատակի շուրջ՝

պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին, որով կպահենք մեր ինքնությունը, արժանապատվությունը և ողջ հայ ազգի գոյությունը։

Հ.Գ.

Մի կարևոր դիտարկում-խորհուրդ՝ իմ ժողովրդին։

Այս օրերին շատերը կրկնում են մի տեսակետ՝ թե իբր «Եկեղեցին դարեր շարունակ փորձել են ոչնչացնել, բայց ոչ ոքի դա չի հաջողվել, և չի էլ հաջողվելու Նիկոլ Փաշինյանին»։

Սիրելի՛ հայրենակիցներ, եկեք սթափ նայենք իրականությանը։

Պատմության մեջ հարյուրավոր երևույթներ, այդ ժամանակվա սրբություններ, կառույցներ, միաբանություններ հզորագույն պետություններ և կայսրություններ են գոյություն ունեցել հարյուրավոր տարիներ, բայց այսօր այլևս չկան։ Այո՛, Եկեղեցին ապրել է ծանր ժամանակներ, բայց դա երբեք չի եղել ինքնահոսի թողնված։ Այն պահպանվել է ժողովրդի արյունով, հավատքով, վճռականությամբ ու միասնականությամբ։

Այսօր, եթե ամբողջ ժողովուրդը չկանգնի Եկեղեցու թիկունքին, ապա Նիկոլ Փաշինյանի վարչախումբը կարող է հասնել իր նպատակին։ Նա արդեն սկսել է հարձակումը՝ «իրավական», քաղաքական ու քարոզչական բոլոր միջոցներով։ Եվ եթե մենք շարունակենք հույսը դնել միայն պատմական հիշողության կամ ռոմանտիկ ցիտատների վրա, ապա վաղը կարող է պարզապես ուշ լինել։

Սա հնադարյան վանքերի անցյալը չէ։ Սա Եկեղեցու պատմությունը չէ՝ արդեն գրված։

Սա մեր ժամանակն է։ Մեր փորձությունը։ ՄԵՐ պատասխանատվությունը։

Եվ հենց այս պահին է, որ կորոշվի՝

կդառնա՞ մեր սերունդը այն, ով կկերտի Եկեղեցու նորագույն փառավոր պատմությունը, թե՞ այն, ով կփակի նրա 1700-ամյա ուղին, փակելով նաև Հայոց պատմությունը»:

Նմանատիպ նյութեր

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...