Սա, ժողովրդական լեզվով ասած, խուժանություն է․ Էլինար Վարդանյան

25 Հունիսի, 2025

Չի կարելի այսքան անլրջացնել իրավական գործընթացները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։

«Սա, ժողովրդական լեզվով ասած, խուժանություն է։ Այն, ինչ կատարվում է, իրավական գործընթացի հետ որևէ կապ չունի։ Իրենք իրենց տանը նկարել են ինչ-որ փաստաթուղթ, անունը կոչել են «հեղաշրջման պլան»։

Ինձ մոտ տպավորություն էր, որ իրենք 2018-ի իրենց գործողությունների պլանը նորից վերարտադրել են թղթի վրա և պարզապես այս անգամ վերագրում են ուրիշներին։ Բայց եթե որպես իրավաբան գնահատական տամ, այդ «պլանում» չկա որևէ գործողություն, որ կարելի է որակել որպես հակաիրավական»,-ասաց Էլինար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած կուսակցություն կարող է այսպիսի գործողությունների պլան մշակել իր համար և գնալ հեղափոխություն անելու ճանապարհով։

«Դրանք ոչ հակաիրավական գործողություններ են, որոնց արդյունքում հնարավոր է կամ հնարավոր չէ հասնել արդյունքի։ Բայց ասել, որ այդ գործողությունները հակաիրավական են եւ դրա հետեւանքով պետք է այսպիսի խուզարկությունների ու ձերբակալությունների ալիք սկսել, նշանակում է՝ ընդհանրապես այս մարդիկ իրավական համակարգը կազմալուծում են։ Այս ամբողջ գործընթացը քաղաքական հետապնդումից բացի որեւէ այլ կերպ որակել չի կարելի»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...