Մինչև ընտրություններ, բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենալու․ Իշխան Սաղաթելյան

16 Հունիսի, 2025

«Մեր մոտեցումը հետևյալն է՝ մեր երկրի ներսում և մեր երկրի շուրջ խաղաղ չէ։ Մինչև ընտրութուներ, տեղի են ունենալու բազմաթիվ իրադարձություններ․ հետևաբար, մենք պետք է պատրաստվենք ցանկացած սցենարի, այդ թվում՝ նաև փողոցային պայքարի։ Եվ երբ կգա ընտրությունների ժամանակը, այդ ժամանակ կքննարկենք ընտրությունների մանակցության ձևաչափը, մոտեցումները և ֆորմատը։ Մենք միշտ պնդել ենք և հիմա էլ կանխատեսում ենք, որ մինչև ընտրություններ բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենալու։ Արդյո՞ք սա մինչև ընտրությունները չի կնքելու կաիտուլյացիայի պայմանագիր, որը ինքն ներկայացնում է «խաղաղության համաձայնագիր»,- մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Իսկ էն մոտեցումը, որ դե լավ ընտրություններն անիմաստ են․ կա՞ Հայաստանում մի քաղաքական ուժ․ որ ասել է՝ էդ ընտրություններին չեմ մասնակցում, այդ թվում՝ նաև նրանք, ովքեր այդ ընտրությունների դեմ են խոսում։ Իրենք հայտարարել ե՞ն, որ չեն մասնակցում։ Իմ տպավորությամբ, Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր միավորները, ըստ էության, պատրաստվում են էդ ընտրություններին։ Մեր մոտեցումը շարունակում է մնալ հետևյալը՝ պետք է պատրաստ լինել ցանկացսծ սցենարի, չպետք է բացառել փողոցային ճաապարհով սրանց հեռացնելը․ ընդհակառակը, պետք է պատրաստվել առաջին հերթին դրան, նոր դրա արդյունքների հիման վրա կհասկանանք՝ էդ ընտրությունները երբ տեղի կուեննան, ինչ ֆորմատով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը և ամփոփեց խոսքը հետևյալով․ «Եթե սրանք շարունակում են մնալ իշխանության, հետաքրքրիր է՝ էդ ընտրությունները Հայաստանի ինչ սահմաններում է տեղի ունենալու։ Որովհետև սրանք աշուն-գարուն սովորաբար Հայաստանից ինչ—որ կտորներ հանձնում են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելու ա՞՝ ոնց ա զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք։ Ո՞նց ա եղել, որ մի քանի օր չեն բռնել։ Ոնց ա եղել, որ թաքցրել են, որ երկրում զինված թշնամի ա պտտվում։ Ո՞նց ա...

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության...

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին համաձայնագիրը կարևոր նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում։ Սկզբնական փուլում ներդրումները կուղղվեն հազվագյուտ հողային տարրերի, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի արդյունահանման նախագծերին։ Նախագիծը...

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

«Անկախությունից առաջ՝ շուրջ յոթանասուն տարի, ապրել ենք Խորհրդային միությունում, որն իր էությամբ եղել է աթեիստական պետություն։ Խորհրդային Հայաստանում հավատացյալ բառն ունեցել է բացասական ընկալում, որովհետև նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, ըստ էության, մերժվում էին...

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի...