Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

1 Հոկտեմբերի, 2026

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին։

«Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․ ադրբեջանցի մոլորված զինվորն անարգել հատել է պետական սահմանը, հասել հայկական բնակավայր ու կրակ արձակել ՀՀ քաղաքացու վրա։

Ու ամենասարսափելին և խայտառակն այն է, թե դեռ որքան ժամանակ նա անարգել կշրջեր մեր երկրում, եթե հայ կինը փաստացի չհայտնաբերեր նրան ու չդիմեր անհրաժեշտ ինքնապաշտպանության։

Այսպես էլ լինում է, երբ երկրում բոլոր ուժային կառույցներն իրենց ուղղակի պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվում են բացառապես իշխող ուժի քաղաքական հակառակորդներին հետապնդելով, աթոռներ պաշտպանելով և ներքին թշնամիներ փնտրելով։

Այս իրավիճակում օրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակ արձակած ադրբեջանցի զինծառայողին։

Նրան փոխանակել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների՝ հայ գերիների հետ։

Ցանկացած այլ լուծում, կամ ինչպես նախորդ դեպքերում, հլու-հնազանդ կերպով ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես կվերածվի հպատակության հերթական դրսևորման»։

Նմանատիպ նյութեր

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...

Գրպանային դատարաններ, ոչ լեգիտիմ որոշումներ և հալածանք Եկեղեցու դեմ. Լևոն Քոչարյանը՝ Ստրասբուրգից

Հանրային , որը երկրում մեծ ազդեցություն ունի, կորցրել է իր անկախությունը։ Այս մասին Ստրասբուրգում Alphanews-ի սեփական թղթակցին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով...