ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

3 Հոկտեմբերի, 2026

Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին համաձայնագիրը կարևոր նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում։

Սկզբնական փուլում ներդրումները կուղղվեն հազվագյուտ հողային տարրերի, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի արդյունահանման նախագծերին։ Նախագիծը կզբաղվի ուրանի, բերիլիումի, ցիրկոնիումի և հազվագյուտ հողային տարրերի հանքավայրերի մշակմամբ։

Reuters-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը նախատեսում է շուրջ 30 մլն դոլարի ներդրում ուկրաինացի գործարար Գենադի Բուտկևիչի ներդրումային հարթակում։

Հիմնադրամի նոր նախագծերի ընդհանուր ծավալը, ներառյալ էներգետիկ նախագծերը, կազմում է շուրջ 70 մլն դոլար։

Ուկրաինան համատեղ հիմնադրամին կփոխանցի նոր նախագծերից ստացված եկամուտների կեսը, իսկ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնությունը կարող է հաշվարկվել որպես Վաշինգտոնի ներդրում։

Նմանատիպ նյութեր

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության...

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

«Անկախությունից առաջ՝ շուրջ յոթանասուն տարի, ապրել ենք Խորհրդային միությունում, որն իր էությամբ եղել է աթեիստական պետություն։ Խորհրդային Հայաստանում հավատացյալ բառն ունեցել է բացասական ընկալում, որովհետև նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, ըստ էության, մերժվում էին...

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի...

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...