Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին

13 Հունիսի, 2025

Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր սրման վերաբերյալ և խստորեն դատապարտում ենք Իսրայելի պետության կողմից հունիսի 13-ի գիշերը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ ձեռնարկված ռազմական գործողությունները: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության, նրա քաղաքացիների, քնած խաղաղ քաղաքների, միջուկային էներգիայի ենթակառուցվածքների օբյեկտների վրա չհրահրված ռազմական հարվածները կտրականապես անընդունելի են։ Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր լինել նման վայրագությունների նկատմամբ, որոնք ոչնչացնում են խաղաղությունը և վնասում տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

Իր հերթին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը Իսրայելի հարձակումը Իրանի տարածքի վրա անվանել է «բարբարոսական և անօրինական»։ Նա ընդգծել է, որ Իսրայելը որևէ արդարացում չունի նման գործողությունների համար և միջազգային հանրությանը կոչ է արել միասնական արձագանք մշակել ի պատասխան այս ագրեսիայի։

Լուրջ մտահոգություն է հայտնել նաև Չինաստանը՝ նշելով․ «Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններին, հակասությունների սրմանը և հակամարտության ընդլայնմանը»։

Նմանատիպ նյութեր

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։ Ամերիաբանկը էքսպոյին կներկայացնի իր MyCar.am հարթակը և...

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «apa.az»-ը։ Նշվում է, որ հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ «Ադրբեջանական կողմը ներկա փուլում...

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Մի խումբ հասարակական և մշակութային կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որում նշվում է. Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...

Չզարմանաք, որ մի օր Հայաստանին ներկայացվի ռեպարացիաների պահանջ․ Քրիստինե Վարդանյան 

«Ութ տարին բավական երկար ժամանակ էր՝ ցույց տալու համար, եթե հայրենիքի համար գործելու մտայնություն և ծրագրեր կային։ Եթե ութ տարում չեն ցույց տվել և հակառակն են ցույց տվել, ես շատ-շատ կզարմանամ մեր՝ հրաշքների հավատալու այդ կարողության վրա,...