Էջմիածնում ՔՊ-ի ռեյտինգը պատմական նվազագույնի է հասել․ Սևակ Խաչատրյան 

12 Հունիսի, 2025

Արգիշտի Մեխակյանը եղել է Խոյ համայնքի համայնքապետը, և Խոյ ու Վաղարշապատ համայնքների խոշորացումը բացառապես մենք դիտարկում ենք քաղաքական ենթատեքստում։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունները որոշել են միավորել այս երկու համայնքները, որպեսզի իրենց թեկնածու Արգիշտի Մեխակյանը հնարավորություն ունենա դառնալ համայնքի ղեկավար։

«Այլ խնդիր չկա, հակառակ դեպքում  եթե այս խոշորացումը համայնքների շահերից ելնելով են անում, 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինչու չխոշորացվեց, կամ ինչու Արաքս համայնքը չի միանում Վաղարշապատ համայնքին։ Միայն Խոյն է միանում 17 գյուղական համայնքով։ Դա արվում է, որպեսզի կարողանան բավարար ձայներ ապահովեն։ ՔՊ–ի կարծիքով, իրենք այնտեղ ունեն որոշակի ընտրազանգված, որը իմ կարծիքով այդպես չէ։ Վստահ եմ, որ եթե այդ սցենարով ընտրություններ լինեն, մենք դա բոլորս կտեսնենք»,–ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի՝ դառնալով մայրաքաղաքի ամենալուրջ էկոլոգիական և առողջապահական մարտահրավերներից մեկը: 1. Աղտոտվածության հիմնական աղբյուրները...

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենսդրական  նախաձեռնությունը ՆԳՆ արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացրել «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման...

Մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». ԱՄՆ նախագահի  շնորհավորանքը

Մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». ԱՄՆ նախագահի շնորհավորանքը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝...

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում մշտապես ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում...

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 16-22-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 16-19-ը և 21-ին, Արաբկիրում՝ գրեթե ամբողջ...