Տեր-Եսայանի ծեծի գործը հետաքննության փուլում է. մեղադրյալներ չկան. «Փաստինֆո»

8 Սեպտեմբերի, 2026

Երևանի ավագանու ըննդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանի ծեծի գործը հետաքննության փուլում է, մեղադրյալներ չկան։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասել է Տեր-Եսայանը՝ ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ միայն ինքն է տուժող ճանաչվել, սակայն տեղյակ չէ, թե մյուս կողմը հարցաքննվել է, թե ոչ։ Առերեսում չի եղել, իսկ իրեն մեկ անգամ են կանչել հարցաքննության։

«Իմ կարծիքով՝ ծածկադմփոց կանեն, քանի որ մեղադրյալները լինելու են իշխանական ներկայացուցիչներ։ Պարզ է, որ ինչ-որ մի ձև կհետաձգեն, կձգձգեն ու կփակեն գործը։ Իրենք սադրել էին, շիշ էին շպրտել։ Ի՞նչ ձև է դա, շիշ շպրտում են, որ հանդարտեցնե՞ն։ Կարող է ձեռքին երկաթյա մեծ դանակ էր, պետք է դա շպրտե՞ր մեր վրա։ Աֆղանստանում չենք, որ ավտոմատներով գան ավագանու նիստին։ Իրենց կողմից դա արդեն իսկ սադրանք է, որ մեզ հանեն հունից, որպեսզի մենք մտնենք իրենց հետ կռվի մեջ»,- ասել է ավագանու անդամը։

Տեր-Եսայանի խոսքով՝ ինքը դատաբժշկական փորձաքննություն է անցել և քթի հատվածում կոտրվածք ունի։ Նա հավելել է, որ հիմնական մեղավոր է համարում քաղաքային իշխանությանը։

«Այսինքն՝ եթե հենց իշխանությունը պատրաստ է այս սադրանքներին, ու սա նախադեպային չլինելու համար պետք է մեղավորները պատժվեին։ Մենք, սակայն, տեսանք, որ մեղավորները, նաև այդ ծեծկռտուքի մասնակիցները, որոնք չպատժվեցին, անգամ նկատողություն չստացան։ Նրանք անգամ պետք է աշխատանքից հեռացվեին, բայց փոխարենը խրախուսանք ստացան՝ ամառային արձակուրդ, պարգևավճար»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ ավագանու նիստի ժամանակ իրավիճակը լարվել էր։ Ավագանու անդամները սկսել են փոխադարձ վիրավորանքներ հնչեցնել, լեզվակռվբի բռնել, ինչը թեժացել է և դարձել ծեծկռտուք։

Նմանատիպ նյութեր

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ...

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսն ասել է, որ Ստեփան Ասատրյանը ոչ միայն չի հեռացել եկեղեցուց, այլ նաև ոստիկաններն են շարունակում...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

  Հակակոռուպցիոն դատարանը, Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Մանրամասները՝ ուղիղ...