Իր նպատակը եկեղեցուն եթե ոչ ոչնչացնելն է, գոնե հնազանդեցնելն է․ Աղազարյան

9 Հունիսի, 2025

Նիկոլ Փաշինյանը որտեղի՞ց է ճարելու կաթողիկոսի իր երազած տիպարը, որտեղի՞ց է ճարելու էն արքեպիսկոպոսներին, որոնք պիտի ընտրեն էդ կաթողիկոսին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Չկա տենց բան, նշանակում է իր նպատակը եկեղեցուն եթե ոչ ոչնչացնելն է, գոնե հնազանդեցնելն է, որը շատ վատ է։

Ես կարծում եմ՝ վարչապետը որևէ բան չի կարա անի, ես գիտեմ, որ եկեղեցում կան շատ ուժեղ պատրաստված անհատներ, էդ մակարդակի անհատներ, որոնք պետք է թույլ չտան, որպեսզի որևէ մեկը իր քիթը խոթի եկեղեցու գործերի մեջ»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք կլինեն քաղաքացիական բախումներ, քանի որ Փաշինյանը կոչ է անում, որ հավատավոր ժողովուրդը դուրս գա պայքարի և հեռացնի կաթողիկոսին, Աղազարյանը պատասխանեց. «Կարող է և հասնի այդ հանգամանքին, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը կոչ է անում այն մի թևին, մյուսները կարող են կոչ անել մյուս թևին։ Երբ այս ամենն այսօր է տեղի ունենում, անհանգստությունից սարսռում ես, որ սրա հետևում ինչ-որ բան է թաքնված, որ պիտի տեղի ունենա և հետո մենք արդեն չկարողանանք բան անել։

Սրա հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետությունը, իշխանությունը չի զբաղվելու Արցախի խնդրով, ինչի հետ ես միանշանակ համաձայն եմ։ Բայց թույլ չտալ եկեղեցուն զբաղվել այդպիսի խնդիրներով, որ հենց եկեղեցու սկզբունքներից մեկն է, դա անհանգստացնող է»,–ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկինում շքանշանով պարգևատրում էին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար, «Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար։ Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է շքանշանով պարգևատրվել հայրենիքին իբր...

Արցախահայերի վերադարձի իրավունքը չի կարող դիտվել որպես պատերազմի առիթ․ Արթուր Խաչատրյան 

  «Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավունքները մեզ համար՝ «Հայաստան» դաշինքի համար, միշտ ունեցել են կարևորագույն նշանակություն։ Մեր համոզմունքն այն է, որ մինչև մեր...

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց, որի ընթացքում որոշվելու են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները։ Սեպտեմբերի 23-ին հայ-ռուսական հարաբերությունների թեմայով...

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք կարծում ենք, որ Եվրոպական միության և եվրոպական երկրների հետ ընդհանուր մոտեցումներ ունենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցում։ Սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների...

Դեպի Եվրոպա ճանապարհին Ադրբեջան ենք դառնում․ Քրիստինե Վարդանյան

  «Նկատե՞լ եք, որ հայտարարված դեպի Եվրոպա գնալու ճանապարհին Հայաստանում, կառավարման մոդելի առումով, մենք մի տեսակ Ադրբեջան ենք դառնում։ Իլհամ Ալիևը դարձել է նախատիպ (դերային մոդել)․ ստանում ենք կանանց ներգրավման, կառավարման ինչ-որ...