«Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ. Փաշինյանն արձագանքել է կնոջը դավաճանելու վերաբերյալ հրապարակմանը

6 Հունիսի, 2025

««Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան եւ հոգեւոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են եւ ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց»,-արձագանքելով «Հրապարակ»-ի հրապարակումներից մեկին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա շարունակել է.

«Այս առիթով նաեւ պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։

Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին եւ Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։

Հ․Գ․ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլեւս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»։

Փաշինյանի գրառման ներքո մեկնաբանություն է թողել «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը.

«Այսինքն, դու հարցադրումներ անելու իրավունք ունես, կաթողիկոսին ամեն օր կարող ես հարցնել` ասա` կուսակրո՞ն ես, թե չէ…իսկ «Հրապարակի» հոդվածագիրը նման իրավունք չունի…դու եւ կինդ կարող եք տարիներ շարունակ չապացուցված մեղադրանքներ հրապարակել տարբեր անձանց, այդ թվում մի երկու օր առաջ` Բորիս Մուրազիի մասին… կարող եք հայտարարել, որ սրբազանները մանկապիղծ են, 12 հազար դասալիք կա երկրում, նախկինները երեխաներ են վաճառել, Արցախում օտար գործակալներ են գործել…ձեր ոչ մի ասածը չկարողանաք ապացուցել, իսկ մի Նորայր Մարտիրոսյան իրավունք չունի իր լսածը հրապարակել եւ հռետորական հարցադրումներ անել… Մի տող էլ ավելացրու ստատուսիդ` ինչի` Հայաստանում կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի…ու դիմիր դատարան»։

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ

Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ

Վերջին հինգ տարում մեր երկրում նկատվում է թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. սրանք այն դեպքերն են, երբ առկա է թմրանյութի գործածում` առանց կախվածության համախտանիշի և ձևավորված կախվածությամբ: Այս մասին հայտնում են առողջապահության...

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ...

Արձանագրենք հստակ փաստ՝ ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում․ Արամ Վարդևանյան

«Ես նաև ստացել եմ արձանագրային որոշումից քաղվածք, որը վերաբերում է հենց տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցի քննարկմանը, դրա նախաձեռնմանը, նախաձեռնող կոնկրետ դատավորի անուն-ազգանունը,...

Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել

Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել

Այսօր  ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղոդմամբ, ժամը 08:20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս»-ի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Պողոս Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Բ.-ի վարած Երևանի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի նկատմամբ շինծու քրգործով։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու...