Սյունիքում ինչո՞ւ են երկու ամիս կրակում, այդ ինչպե՞ս են բանակցել, փաստաթուղթ համաձայնեցրել․ Քրիստինե Վարդանյան

5 Հունիսի, 2025

«Աբսուրդը հասել է այնտեղ, որ յոթ տարի ՀՀ-ում ամբողջական իշխանություն ունեցող ուժի ներկայացուցիչը «մունաթ» է գալիս ՀՅԴ ներկայացուցչի վրա, որը Հայաստանում ամբողջական իշխանություն վերջին 30 տարի չի ունեցել, թե ինչու չեն ճանաչել Արցախը։ Այսինքն՝ այն ՀՅԴ-ի, այն ուժի, որը հանդես է եկել և Արցախը ճանաչելու, և Արցախի հետ ռազմավարական դաշինք կնքելու օգտին։ Եթե որևէ նախկին իշխանություն, Ձեր գնահատմամբ, սխալ է արել, ապա յոթ տարի ամբողջական իշխանության եք, ինչու՞ չեք արել։ Այնպես եք ասում՝ խի չեք ճանաչել Արցախը, դա է բերել հանձնման, ոնց որ դա ձեզ խանգարելու էր, Կիրանցի կադաստրի վկայականները ձեզ խանգարե՞լ են»,- դիմելով ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Սյունիքում ինչո՞ւ են երկու ամիս կրակում, այդ ինչպե՞ս են բանակցել, փաստաթուղթ համաձայնեցրել, եթե ավելի լավ վիճակ էր՝ հայտարարությունից առաջ, քան՝ հիմա․․․ Ի վերջո ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում, ինչի՞ է ուզում հասնել, բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը, ՌԴ ՊՆ-ն կոնկրետ տեղանք նշելով՝ խոսել են վտանգի մասին։ Դուք ավել տեղեկություն ունե՞ք՝ գուցե Ադրբեջանից ստացված, որ վտանգ չի սպառնում, կոմունիկացիա չի՞ եղել այս գործընկերների հետ, թե՞ իրենք ավել տեղեկություն ունեն, մեզ են զգուշացնում, բայց դուք եք թաքցնում։ Եթե համաձայնեցված է, խաղաղության եք գնում, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում»։

Մանրամասն ՝տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...