ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «Լույս» հիմնադրամ

28 Մայիսի, 2025

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին։

Այսպես՝

ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը, թեև փոքր-ինչ արագացել է, մնում է ցածր մակարդակում։ Տնտեսական ակտիվության աճը ՀՀ-ում բավական ցածր է 2025 թվականին՝ հունվար-ապրիլին կազմել է շուրջ 4.4%, ինչը պայմանավորված է այն փաստով, որ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, և նոր գործոններ դեռևս չեն ձևավորվել։ Նման զարգացումների պայմաններում աճի տեմպը կմնա ցածր մակարդակում։

Արտահանման ցուցանիշներում վերականգնման միտումներ չեն նկատվում։ Ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ցուցանիշները էականորեն նվազում են տարեսկզբից։ Նվազման հիմնական գործոնը նախորդ տարվա ոսկու վերաարտահանման ծավալների նվազումն է, սակայն մնացած ապրանքախմբերի մասով նույնպես արտահանման աճին էականորեն նպաստող գործոններ չկան, ինչի արդյունքում ընդհանուր աճի տեմպը մնում է ցածր մակարդակում։

Վարկերի աճի տեմպը շարունակում է մտահոգիչ մնալ։ Հատկապես բնակչությանն ուղղվող՝ հիփոթեքային և սպառողական վարկերը, աճում են բարձր տեմպով՝ էականորեն գերազանցելով ինչպես տնտեսական ակտիվության աճի տեմպին, այնպես էլ աշխատավարձերի և արտաքին դրամական փոխանցումների աճի տեմպին։ Բնակչության եկամուտների համեմատ պարտավորությունների էական բարձր աճը կարող է հետագայում ֆինանսական համակարգի համար ռիսկեր առաջացնել։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը։ Ներկաների թվում էին Մեծ...

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։ Մենք...

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։ Արդեն գրել ենք, որ այս...

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...