Մտածել, թե պատերազմում կարելի է հաղթել՝ միայն բանակ ունենալով, միամտություն է․ Ռոբերտ Քոչարյան

29 Ապրիլի, 2025

Մտածել, թե պատերազմում կարելի է հաղթել՝ միայն բանակ ունենալով, միամտություն է։ Այս մասին «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պաստախանելով հարցին, թե ինչի շնորհիվ Արցախի բնակչությունն այն տարիներին պատրաստ եղավ ոչ միայն կռվել, այլ նաև կառուցել պետություն։

«Եվ 2020 թ․ 44-օրյա պատերազմի պրոբլեմներից մեկը նաև այն է, որ բանակը 1-2 շաբաթ պետք է զսպեր առաջին հարվածը, իսկ հետո ամբողջ պետությունն իր բոլոր մեխանիզմներով պետք է դառնար պատերազմի մաս։ Ինչն, ըստ էության, չկայացավ։ Եվ այն ժամանակ ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ սկսեցին ձևավորել ջոկատներ առաջնագիծ ուղարկելու համար, փոխանակ մոբռեսուրսով համալրեին այն կայացած զորամասերը, որոնք առաջին գծում արդեն կռվում էին։ Ես այդպես էլ չեմ հասկացել, թե այդ որոշման մոտիվացիան որն էր։ Իսկապես, չեմ հասկացել։ 

1992 թվականին մեր ամենից մեծ խնդիրն է եղել ջոկատներից անցնել կանոնավոր բանակ։ Բավականին բարդ գործընթաց էր, որովհետև մի հոգի գալիս էր, 20-30 կամ 40-50 հոգանոց ջոկատի հրամանատար, ինքը դեմք էր, իսկապես դեմք էր։ Մի քիչ ֆիդայական տեսքը, հագուստը և այլն, իսկապես, շատ հայրենասեր մարդիկ կային։ Բայց երբ որ դու ստեղծում ես կանոնավոր բանակ, ինքը դառնում է ընդամենը ամենաշատը վաշտի հրամանատար, ոչ ավել։ Եվ լինել մի առանձին ջոկատի, ինչ-որ մի լավ, հնչող անունով ջոկատի հրամանատար և լինել վաշտի հրամանատար, ոնց որ տարբեր կարգավիճակներ էին։ Ընկալումն այդպիսին էր։ Լուրջ բռունցք էր պետք և կամք՝ շատ արագ այդ ջոկատներից վերափոխվել կանոնավոր բանակի։ Պետությունն այն երաշխիքն է, առանց որի դու չես կարող դա անել։ Պետությունն այդ ֆունկցիան պետք է իր վրա վերցնի և իրականացնի։ Ղարաբաղում դա ավելի շուտ կատարվեց։ Ավելի շուտ կատարվեց, քան և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։ Եվ շատ օրգանիկ ձևով և ճիշտ ժամանակին այս ամեն ինչը նաև տեղի ունեցավ Հայաստանում։ Ադրբեջանում այս պրոցեսները բավականաչափ ուշացել էին։ Սա ևս մեր առավելությունն էր․ ինչը մենք կապիտալիզացրեցինք շատ մեծ հաջողությամբ, հատկապես հենց առաջին պատերազմի ժամանակ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ մեդիա բազմակարծության և անկախության մասին «Լրատվամիջոցների բազմակարծությունը ժողովրդավարության պարզապես զարդը չէ։ Այն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով քաղաքացին իշխանությունից պահանջում է...

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...

Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան 

  «Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի...

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի գործող իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին 2026 թվականի սեպտեմբերի...