ՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է․ «Հրապարակ»

23 Ապրիլի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում քննարկվում է հարցը, թե ում գործուղել Սահմանադրական դատարան` Վահե Գրիգորյանի փոխարեն: Վերջին ամիսներին մի շարք թեկնածուների անուններ են շրջանառվել, սակայն կարծես թե վերադարձել են ամենաառաջին թեկնածուին` «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, որն իր հարցազրույցներում չի հերքել, որ իրեն տեսնում է ՍԴ-ում։ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը ՀՀ նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու՝ ում գործուղել։

Հիշեցնենք, որ թեկնածու է դիտարկվում նաեւ դատավոր Կարապետ Բադալյանը` Վահե Գրիգորյանի մոտ ընկերը, որի հետ ժամանակին համատեղ փաստաբանություն էր անում, եւ որը դատավոր է նշանակվել 2018-ից հետո: Նա Արսեն Խառատյանի քրոջ ամուսինն է, եւ Հակակոռուպցիոն դատարանում նրան է մակագրվում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը, չնայած կանխակալ մոտեցում ունի նախկինների նկատմամբ եւ բազմաթիվ հարցազրույցներ է տվել նրանց դեմ։

Հիշեցնենք․ ՍԴ դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, «բարձր մասնագիտական, բարոյական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ» իրավաբանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ

Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ

Այսօր սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից 7 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների մոտ զգացվել է թուլություն,...

Բաքուն Վրաց եկեղեցուն «խորհուրդ է տվել» չկրկնել Հայ Եկեղեցու «սխալները»

Բաքուն Վրաց եկեղեցուն «խորհուրդ է տվել» չկրկնել Հայ Եկեղեցու «սխալները»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի արած հայտարարության հետ, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց...

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել, այս ամենին վերջ է տրվելու․ Սամվել Կարապետյան

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել, այս ամենին վերջ է տրվելու․ Սամվել Կարապետյան

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել․ հերթական հիմարություններն են անում, որոնց վերջ է տրվելու։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից հրապարակված՝...

Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում

Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրել է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի հրապարակած՝ Հայ Առաքելական Եկեղեցու «ճգնաժամի և լուծման ուղիների» վերաբերյալ զեկույցը պետք է գնահատել ոչ թե միայն քաղաքական, այլև պատմական, եկեղեցաբանական և...

Կաշառք տալու և ստանալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի նկատմամբ. Հակակոռուպցիոն

Կաշառք տալու և ստանալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի նկատմամբ. Հակակոռուպցիոն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝...