Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի երիտասարդ

19 Ապրիլի, 2025

«Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստնի բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը։ Իրական Կիրանցը մի փոքր վերևից ավելի լավ է երևում»,-գրում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։

Նրա խոսքով, իրական Կիրանցում մինչև սահմանազատումը եղել է 90 տուն (ոչ թե 80, ինչպես ներկայացնում են), որից 2-ը սահմանազատումից հետո անցել է Ադրբեջանին (տեսանյութում քանդված տներն են)։

«Իրական Կիրանցում ՀՀ գյուղացու հողում սահմանային սյուն եք տնկել ու հպարտացել դրանով։ 50-ից ավելի հողակտոր (մոտ 15 հա) անցել է Ադրբեջանին։

Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը ամեն տարի կատարվել է մոտ 30–40 հա աշնանացան, իսկ սահմանազատումից հետո մոտ 7 հա։

Իրական Կիրանցում սահմանազատումից հետո խոշոր եղջերավոր անասունների քանակը կրճատվել է 2 անգամ՝ մոտ 300-ից դառնալով 150։

Իրական Կիրանցում ձեր կես ժամ գտնվելու համար փակում եք գյուղ մտնող և դուրս եկող ճանապարհը։

Իրական Կիրանցում մի փոքր արագ քայլող կիրանցեցուն պոտենցիալ տեռորիստ եք դիտարկում։

Իրական Կիրանցում սահմանազատումից հետո, առաջվա լավ ընկերները չեն խոսում իրար հետ, որովհետև բաժանել եք, որ տիրեք։

Եվ

Իրական Հայաստանում դուք քարոզում եք արցախատյացություն։

Իրական Հայաստանը՝ Խնածախում չդադարող կրակոցներն են։

Իրական Հայաստանում ես՝ պացիֆիստս, ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն» ։

Իրական Հայաստանում վաղը ինձ ասելու են՝ «էդ ինչ ես գրել, ջնջի»։ Բայց դե…»,-նշում է նա։

Նմանատիպ նյութեր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից Այվազովսկու փողոցում գործող լուսացույցի աջ ուղղության լրացուցիչ սեկցիայի կանաչ ազդանշանը կլինի մշտապես միացված, իսկ...

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, գրում է shamshyan.com–ը։ Ոստիկանները պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչներ 15-ամյա 2 աղջկա միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածնի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է...

86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ

86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ

Բուլղարիայի «Թրակիա» ավտոմայրուղում 86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ։ Բուլղարիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 46-ը՝ վիրավորվել։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Նախ բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոբուսը,...

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական...

«Ի դեպ»․  Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

«Ի դեպ»․ Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Հերթական մահը՝ գործող իշխանությունների պատասխանատվության գոտում։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Գևորգյանը ձերբակալվել և...