ՔՊ-ին ձայն տված մեր եղբայրներն ու քույրերը գերության մեջ են. Գառնիկ Դանիելյան

26 Հոկտեմբերի, 2026

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Մածեմածիկայի» ժամին գրատախտակին գնացող պատգամավորն այսօր անդրադարձել է իմ համեստ անձին և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին։

Առհասարակ, չէի անդրադառնա տիկնոջը, եթե մեր հայրենակիցներն ու լրագրողները չակնկալեին իմ մեկնաբանությունը։

Նախ՝ Բագրատ Սրբազանի մասին նման ցինիկ արտահայտություններ անելուց առաջ տիկինը լավ կաներ, որ նայեր իր ապրած կյանքին, որը աղերս անգամ չի կարող ունենալ Սրբազանի անձնվեր գործունեության, անցած ճանապարհի և հայրենիքին մատուցած ծառայությունների հետ։

Ինքնահաստատվելու համար, այնուամենայնիվ, խորհուրդ կտամ այլ միջոցներ փնտրել։
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ապա տիկինը շատ լավ գիտի, թե ինչ մթնոլորտում, ինչպիսի ճնշումների ու բռնաճնշումների պայմաններում են դրանք անցկացվել։

Կոնկրետ Կիրանցի պարագայում իշխանությունների կողմից ամեն անգամ փորձ է արվում ստեղծելու տպավորություն, թե բնակիչները հաշտ են օրվա իշխանությունների քաղաքականության հետ։ Այդ նպատակով ընտրացուցակներում ներգրավվում են աահմանապահները, ժամկետային զինծառայողները, գյուղի հետ կապ չունեցող անձինք։

Սակայն, նույնիսկ այս դեպքում՝ Կիրանցում ընտրելու իրավունք ունեցող 315 քաղաքացիներից ՔՊ-ին ձայն է տվել ընդամենը 136-ը՝ ընտրողների ընդհանուր ցուցակում ընդգրկվածների 43,17 տոկոսը։ Եվ սա այն դեպքում, երբ իրական ընդդիմադիր ուժերը չէին մասնակցում ընտրություններին։

Երբևէ ազգօգուտ արարքով աչքի չընկած տիկնոջն առաջարկում եմ՝ միասին գնալ Կիրանց և տեղում տեսնել՝ ով՝ ինչ հեղինակություն ունի, ում ինչպես են ընդունում մեր հայրենակիցները։

Ի դեպ, Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանն ամիսներ առաջ աշխատանքից ազատվել էր՝ Կիրանցում՝ ընտրական գործընթացում տեղ գտած ապօրինությունների մասին բարձրաձայնելու համար։ Սա ցայտուն օրինակ է այն մասին, թե ինչ գին կարող է ունենալ ճշմարտությունն ասելու համարձակությունը։

Այնպես որ, տիկի՛ն, մի՛ բզբզացեք․ դա հօգուտ Ձեզ չէ։

Իսկ մեր արժանապատիվ, հայրենիքի ապագայով մտահոգված հայրենակիցներին կոչ եմ անում չհուսահատվել և չդարարեցնել պայքարը։ ՔՊ-ին ձայն տված մեր եղբայրներն ու քույրերը գերության մեջ են։ Նրանցից հազարավորները գնացել են այդ քայլին՝ ճնշումներից դրդված։
Բայց քաղաքական հետապնդումներն ու ձերբակալությունները մի օր ավարտվելու են։ Այս իշխանությունը ևս վերջ է ունենալու։
Իսկ օրվա իշխանության ներկայացուցիչներին ուզում եմ հիշեցնել, որ մենք երկիր պահողներն ենք, իրենք՝ հանձնողները։
Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք։ Պայքարելու ենք մեր հայրենիքի, մեր պետականության և մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի համար», – գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

Այսօր Իսրայելում անցկացվում են առաջին խորհրդարանական ընտրությունները՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Իսրայելցիները կընտրեն Քնեսեթի 120 պատգամավորների։ Հիմնական պայքարը ծավալվում է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճամբարի և ընդդիմության...

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի

Այսօր լրանում է 1999 թվականին Հայաստանի Ազգային Ժողովի վրա իրականացված հարձակման 27-րդ տարելիցը։ Հոկտեմբերի 27-ին, հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց խորհրդարանի դահլիճ։ Ահաբեկչությանը զոհ...

Դատախազությունը, ինչպես միշտ, հոկտեմբերի 27-ին հաղորդագրություն է տարածում «քննչական գործողությունների» մասին

Դատախազությունը, ինչպես միշտ, հոկտեմբերի 27-ին հաղորդագրություն է տարածում «քննչական գործողությունների» մասին

2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք...

Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ

Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել նաև բժշկական կենտրոնից, որ...