Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

10 Նոյեմբերի, 2026

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունը․

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական ահազանգը՝ երկրում կալանքի կիրառման վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ։

Այս ողբերգությունը պահանջում է ոչ թե ձևական պարզաբանումներ, այլ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների լիարժեք, անկախ և թափանցիկ քննություն։

Մինչև ե՞րբ է առանձնակի ծանր հանցակազմ չունեցող գործերով խափանման միջոցը վերածվելու պատժի՝ դեռևս դատավճռի բացակայության պայմաններում։

Առանձին մտահոգության տեղիք է տալիս ՔԿԾ-ի տարածած հայտարարությունը, թե Արսեն Գևորգյանը առողջական խնդիրներից չի բողոքել։ Արդյո՞ք մարդու առողջության պահպանման պատասխանատվությունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ նա հասցնում է բարձրաձայնել իր խնդրի մասին։ Կամ ի՞նչ պետք է տեղի ունենար, եթե նա բողոքեր․ մարդու արժանապատվության և ինքնասիրության ծաղրուծանակ։

Մի՛ մոռացեք Արմեն Գրիգորյանին, ով մահացավ հենց դատարանի դահլիճում։

Եվ էլի քանի՞ քանիսն են նմանատիպ իրավիճակներում ու գործերով բերման ենթարկվում ու կալանավորվում՝ առանց հաշվի առնելու նրանց ֆիզիկական և հոգեկան առողջական վիճակը։

Գագիկ Ծառուկյանը և, առհասարակ, ընդդիմության առաջնորդներն ու բազմաթիվ այլ գործիչներ գտնվում են բանտերում, քանի դեռ ընթանում է նրանց առնչվող գործերի քննությունը։ Եվ այստեղ արդեն տրամաբանական հարց է առաջանում` ինչ նպատակով է կիրառվում կալանքը։

Մինչ Բաքվում մեր հայ եղբայրներին են պատանդ պահում, Հայաստանում, օրվա իշխանությունները քաղաքական այլախոհներին են պահում անազատության մեջ՝ քաղաքական պայքարում առավելության հասնելու համար։ Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի կամ այլախոհությունը լռեցնելու միջոց։ Մեր միասնական պահանջն է՝ անհապաղ ազատ արձակել նրանց բոլորին։

Կալանքը՝ որպես խափանման միջոց, վերածվում է պատժամիջոցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ։ Եվ այս վտանգավոր պրակտիկան անհապաղ պետք է փոխվի։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․  Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

«Ի դեպ»․ Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Հերթական մահը՝ գործող իշխանությունների պատասխանատվության գոտում։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Գևորգյանը ձերբակալվել և...

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, նույնիսկ՝ Անտարկտիդայում։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը՝ ելույթ...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5...

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների...

Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար. «Ազատություն»

Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար. «Ազատություն»

Հայ - թուրքական սահմանի բացումը շատ երկար չի ձգվի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության գան, «Ազատությանն» ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը: «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության կգան: Սա մեզ համար...