Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են՝ Աղազարյանի դեմ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է

10 Ապրիլի, 2025

Հակակոռուպցիոն կոմիտեն հաաղորդագրություն է տարածել նախկինում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված քրեական վարույթով զարգացումների վերաբերյալ՝  նշելով, որ նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է,  վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Հաղոդագրությունում, մասնավորապես, նշված է․

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացն սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց:

ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան»:

Նմանատիպ նյութեր

Երևանում հերթական անգամ թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը

Երևանում հերթական անգամ թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը

Հոկտեմբերի 20-ին Երևանում հերթական գողությունն է տեղի ունեցել ու ցավալի է, որ գողը կամ գողերը ոտնձգություն են կատարել՝ հաշվի չառնելով, որ իրենց քայլն ուղղված է հայ զինվորի դեմ, հաղորդում է Shamshyan.com–ը։ Այդ օրը անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտա 36 հասցեում...

Մշակութային իրավունքները չպետք է սահմանափակվեն առանց փաստական հիմնավորման. հայտարարություն

Մշակութային իրավունքները չպետք է սահմանափակվեն առանց փաստական հիմնավորման. հայտարարություն

Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել են կարևոր դրական զարգացումներ։ Այս մասին ասված է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ հրապարակման մեջ։ «Համաշխարհային փառատոնային...

Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով, հայտնել է Երևանի քաղաքապետարանը: Էրեբունի փողոցով դեպի Աթոյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները Էրեբունի-Մուրացան խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել...

Նախկինում ընդդիմադիր թեկնածուներին գոնե չէին ձերբակալում. Տիգրան Աբրահամյան

Սա ընդամենը առաջին փուլն էր. մենք շարունակելու ենք մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար...

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն. Թոմ Բերենդսեն

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն. Թոմ Բերենդսեն

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն: Կայուն խաղաղության հասնելը նոր տնտեսական հնարավորություններ կբացի տարածաշրջանում, հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը։ Նշենք, որ hոկտեմբերի 27-ին Հայաստան...