Մշակութային իրավունքները չպետք է սահմանափակվեն առանց փաստական հիմնավորման. հայտարարություն

26 Հոկտեմբերի, 2026

Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել են կարևոր դրական զարգացումներ։ Այս մասին ասված է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ հրապարակման մեջ։

«Համաշխարհային փառատոնային ասոցիացիան՝ World Festival Association (WOFA), պաշտոնական նամակով տեղեկացրել է, որ կազմակերպչական կոմիտեի արտահերթ նիստում որոշում է ընդունվել նոր հրավեր ուղարկել մեր համույթներին՝ 2027 թվականի մարտին Վիեննայում կայանալիք փառատոնին մասնակցելու համար։

Մյուս կարևոր զարգացումը WOFA-ի՝ Եվրոպական միությանը դիմելն է՝ նման իրավիճակներում գործելու վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ և ուղեցույցներ ստանալու նպատակով։

Այս զարգացումները համարում ենք մեր հետևողական աշխատանքի, խնդրի հանրային բարձրաձայնման և բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների աջակցության արդյունքում արձանագրված կարևոր առաջընթաց։ Դրանք վերահաստատում են մշակութային իրավունքների պաշտպանության, արդար վերաբերմունքի և փաստերի վրա հիմնված որոշումների կայացման կարևորությունը։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում լրատվամիջոցներին և լրագրողներին՝ խնդրի մասնագիտական ու հետևողական լուսաբանման, հանրային գործիչներին՝ սկզբունքային դիրքորոշման և հրապարակային աջակցության, իսկ մշակութային կազմակերպություններին ու անհատներին՝ ցուցաբերած համերաշխության և աջակցության համար։
Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ նոր հրավեր ուղարկելու որոշումը դեռևս չի նշանակում, որ խնդիրը լիովին լուծված է։

Մենք շարունակում ենք պահանջել պարզաբանել, թե որ դիվանագիտական ներկայացուցիչներն են և ինչ փաստական հիմքերով ներկայացրել մեր կազմակերպության ենթադրյալ «անջատողական գործունեության» վերաբերյալ մեղադրանքները։ Պահանջում ենք նաև պարզաբանել կազմակերպչի հետ առանձին նամակագրությամբ փոխանցված այն պնդումը, որով մեր մշակութային համույթները ներկայացվել են որպես «վտանգավոր խումբ»։

Առանձին կարևորություն ունի նաև այն հարցը, թե ինչպես են այս պնդումներն ազդել համույթների մասնակցության չեղարկման որոշման վրա։

Ողջունում ենք WOFA-ի՝ երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և ակնկալում ենք բարձրացված հարցերի վերաբերյալ հստակ, ամբողջական և փաստարկված պատասխաններ։

Մշակույթը պետք է միավորի ժողովուրդներին, իսկ մշակութային իրավունքները չպետք է սահմանափակվեն առանց փաստական հիմնավորման ներկայացված մեղադրանքների հիման վրա»,- ասված է հրապարակման մեջ։

Նմանատիպ նյութեր

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...

Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում․ Եգանյանը՝ իշխանությանը 

«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։ Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյելբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին...

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...