Ինչո՞ւ եք տգետի ընտրել․ Փաշինյանը մեղադրում է իրեն ընտրողներին․ «Կարճ ասած»

Ապր 10, 2025

Նախորդ թողարկմանն անդրադարձա այս իշխանության անհեռանկար ապագային։ Այն մասին էր, որ սրանց կառավարման երկրորդ ժամկետը մոտենում է ավարտին, և ժողովուրդը, ծայրահեղ հոգնած լինելով սրանցից, երրորդ ժամկետ պատրաստ չէ։ Այսօր կառավարության նիստում խոստովանեց, որ այդ երկու ժամկետն էլ, որ իրեն վստահվել է, ծախսել է ոչ մի բանի վրա, ժամավաճառություն է արել, էքսպերիմենտներ է արել։

Գիտեք, որ բազմաթիվ երկրների սահմանադրություններում նույն անձի՝ անընդհատ՝ իրար հետևից կառավարման երկու ժամկետն է որպես առավելագույն նշված, յուրաքանչյուրը՝ 4 կամ 5 տարով։ Առաջին 4 տարին են կանխորոշում՝ երկրորդ ժամկետը վստահե՞լ, թե՞ ոչ։ Մեր երկրում էդ որ ասում ենք նախկին 30 տարի, նկատի ունենք անկախությունից ի վեր ամբողջ հատվածը, բայց դա բաժանվում է կառավարման շրջանների՝ Տեր-Պետրոսյանի կառավարման շրջան, Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջան, Սերժ Սարգսյանի կառավարման շրջան, հիմա էլ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջան։ 28 օրից լրանում է Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարին։ Ու այսօր՝ 7 տարի անց, նա խոստովանություն է անում՝ մենք 7 տարի մնացել ենք նույն դասարանի վրա, այսինքն՝ ոչինչ չենք արել, ինչ արել ենք՝ արդյունք չի տվել։ 7 տարի զբաղված են եղել ջուր ծեծելով, հարկատուների փողերն են վատնել իրենց վրա։ Բայց անգամ էստեղ՝ ինքնաքննադատության մեջ է սուտ խոսում․ որովհետև դուք նույն դասարանի վրա չեք մնացել, դուք գնացել եք առաջին դասարան, իջել եք զրո։ Հա, աղքատությունը նույն թվերն են, տնտեսության վիճակը մի քիչ ավելի վատ է, պետական պարտքը կրկնապատկված է, ժողովուրդը նույնությամբ էլի դժգոհ է, բայց անվտանգային հարցերը հաստատ նույն վիճակում չեն, ինչ որ 7 տարի առաջ էր, հայկական երկրորդ պետությունն էլ չկա, մեր տարածքի մի մասն էլ ձեր թույլտվությամբ, համաձայնությամբ և համագործակցությամբ օկուպացված է, Հայաստանն էլ մնացել է առանց գործընկերոջ ու ռանց աջակցության։

Սրանք որ նոր էին եկել, հիշում եք ակնկալիքը ինչքան մեծ էր, շատ մեծ էր, բայց հիմա նրանցից սպասելիքը փոխարինվել է հեռացնելու մեծ ցանկությամբ։ Ամերիկայից մորաքույրը զանգում ասում է, որ ծանրոց է ուղարկել․ ուրախ-անհամբեր սպասում են, 1․5 ամսում հազիվ հասնում է տեղ, մի փոքր, փթեթավորված բան, մեջը՝ օգտագործված, բայց թարմ հագուստ մի քանի կտոր, երեք տուփ ծամոն։ Էս ա՞ ծանրոցը․ մենք ամիս ու կես անհամբեր սպասել ենք էս զիբիլի՞ն։ Այո ժողովուրդ ջան, դուք ծանոց եք ստացել ու 7 տարի անց խոստովանում են, որ իրենք ոչ թե ծանրոց են, այլ ծանր բեռ։

Ասում է՝ մեզ 2018 թվականին խեղճ մարդու, անճար մարդու պաշտպան էին ընկալում,  հիմա չենք ընկալվում որպես էդպիսին։ Ճիշտ է ասում, արագ հարստացած տղաներն ու աղջիկները արդեն ժողովրդի հետ լայաղ էլ չեն անում շփվում, նամակներն ուղարկեք ԱԺ, կառավարություն մեր աշխատակազմերին ու գնում-կորչում են։ Ու մեղադրում են՝ դուք աղքատ եք, որովհետև գիտելիք չունեք։ Էսօր էլ խոստովանեցին, որ տգետ է նաև պետության թիվ 1 պաշտոնը զբաղեցնողը՝ ամբողջ թիմով։ Հիմա էլ ասում են տգետ եք, որովհետև կառավարությունն է տգետ։ Ու տգետ եք, որովհետև տգետներին բերել եք կառավարության։ Ու ինչպես որ մնացած ոչ մի դեպքում Նիկոլի նախարարները իրեն չեն հակադարձում, այնպես էլ հիմա չհակադարձեցին, երբ բոլորին անվանեց տգետ։ Դե եթե նրանք համաձայն են, նշանակում է մեր ջանքերն էլ իզուր չեն անցել, որովհետև 7 տարի մենք էլ խոսում ենք տգիտության, ոչ-կոմպետենտության մասին։

Քասախ համայնքի բնակիչները բողոքի ցույց են անում, մայրուղի են փակել, ասում են՝ 7 հազար բնակիչ ունեցող գյուղ է՝ քաղաքին կպած, ավտոբուսի գիծը ինչո՞ւ եք հանել։ Էսօր սաղ ուղիղ եթերում ասում էին՝ բայց մենք մի մարդու նման Նիկոլին հո չե՞նք ընտրել սրա համար։ Քասախցիները, Նիկոլին ընտրելով, 7 տարի նրա հետ միասին մնացել են նույն դասարանի վրա։ Նրանց ոչ մի բանը չի փոխվել, բայց հիմա էլ ավելի ես վատացնում՝ մայրաքաղաքի հետ կապը կտրելով։ Նա վաղը, ինչքան էլ անտարբեր լինի, գնալու է տեղամաս՝ քեզ մերժելու։ Նույնը հարևան Պռոշյանում է, չկա ոչ մի բարեփոխում, բայց տրանսպորտն էլ հանել ես։ Պռոշյանցին ասում է՝ մեր գյուղի համար դու ոչ մի լավ բան չես արել, բայց բերել ես պատերազմ, ու մեր գյուղի 18 տղու զոհ ես տվեել քո սադրած պատերազմում, հիմա էլ էն վիճակն ես ստեղծել, որ 75 տարեկան մարդը բողոքի ցույց է անում։ Հիմա էդ մարդիկ քեզ ինչո՞ւ պետք է վստահեն սրանից հետո։ 

2018 թվականին քեզ ընտրել են Տավուշի մարզի բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչները, 2021-ին էլ։ Էսօր կարդում եմ՝ Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար, Բերքաբեր գյուղերում, որտեղ թուրքը եկել մտել է տները, աշնանացան համարյա չեն կատարել, անվտանգ չէ։ Դու էդ գյուղերի մարդկանց համար նույն դասարանի վրա չես մնացել, դու իջել ես ներքև, գնացե ես առաջին դասարան, իջել ես զրո։ Խելքները հացի հե՞տ են կերել, որ քեզ հավատան սրանից հետո, էն էլ քո խոսդտովանությւոնից հետո, որ քեզ մոտ 7 տարի ոչինչ չի ստացվել։

Սրանք ասում էին՝ մեր երկրի մի 30 տոկոս գյուղատնտեսությունն է, վատ վիճակի մեջ են, գյուղացին կորած է, գալիս ենք փրկենք։ 7 տարի իշխանության են, էսօր ասում են՝ գյուղացի ջան, էն որ ասում էինք պետք է փրկենք, 7 տարվա մեջ ինչ ծրագիր որ արել ենք, տապալվել է։ Հիմա գյուղատնտեսության վիճակը ճգնաժամային է։ Դիմում եմ բոլոր գյուղացիներին, հարգելի ժողովուրդ, նա խոստացել է, որ գյուղում ու Երևանում ապրողի կենցաղը, ապրելակերպը, բարեկեցությունը համարյա նույնն է լինելու, դու բահի փոխարեն կոստյումով ու գրիչով գնալու ես հող մշակելու, սաղ անի տեխնիկական առաջընթացը, հիմա ասում է՝ 7 տարում կառավարությունը գյուղատնտեսության վերաբերյալ տասնյակ որոշումներ է կայացրել, էքսպերիմենտներ ենք արել, բայց ոչ մեկը հիմնավորում չունեին ու արդյունք չեն տվել։ Էքսպերիմենտներ ենք արել ու սխալ ենք դուրս եկել։ 6 տարի առաջ խելացի անասնագոմերի որոշում են կայացրել, 6 տարում ընդամենը 58 խելացի անասնագոմ են սարքել, ընդամենը 2400 գլուխ տոհմային անասուն են բերել, բայց 68 հազար գլուխ խոշոր եղջերավոր պակասել է։ Ասում է՝ ես խոստացել եմ, որ ինչպես վրդակը միացնում ես ու լույսը վառվում է, այ էդքան հեշտ պետք է ոռոգման ջուր ունենաս, բայց չունես, որովհետև դա էլ եմ տապալել, էքսպերիմենտ էր։ Ու վաղը որևէ գյուղացու մտքով ի՞նչ պետք է անցնի, որ գնա ընտրատեղամաս ու Նիկոլի անունը տեսնի քվեաթերթիկում։ Էսօր հողի հետ աշխատող, ֆերմա ունեցող որևէ մարդ, չնչին բացառությամբ, Նիկոլին քվե վստահելու հիմնավորում ինքն իր համար չունի։ Առաջ եթե ասում էր գնամ ընտրեմ, որ նախկինները չգան, հիմա կգնա ընտրի, որ նախկինները գան, ինչպես որ արեց գյումրեցին։

Դու ստանձնել ես իշխանությունը պաշտոնապես 25 տոկոս աղքատ երկրում։ 7 տարի իշխանության ես, աղքատությունը դարձյալ 25 տոկոս է, դու լիքը խոստումներ ես տվել, բայց 2018-ի ցուցանիշների վրա ես, մնացել ես նույն դասարանի վրա։ 25 տոկոս աղքատությունը նշանակում է մոտավորապես 700 հազար մարդ, այնքան, ինչքան քեզ ընտրել է 2021 թվականին։ Հիմա դարձյալ քեզ վստահելու մոտիվացիան ո՞րը պետք է լինի։ Էպես չէ, որ դու ասիր գիտելիք չունեն, դա արդարացում է․ հլը որևէ աղքատի հարցրու, տես կհավատա՞, կընդունի՞, որ ինքը աղքատ է, որովհետև գիտելիք չունի։ Չէ, դու տարիներ շարունակ էդ մարդկանց մեջ մտցրե ես, որ իրենք աղքատ են, որովհետև իրենց թալանել են, ու հիմա երբ գալիս ասում ես դու աղքատ ես, որովհետև գիտելիք չունես, ասում են՝ հոպ, ընգեր ջան, չխառնես, ես աղքատ եմ, որովհետև ինձ թալանում են։

Նպաստ ստացող քաղաքացի գիտեմ, որ ավարտել է երեք համալսարան։ Ազգային ժողովի պատգամավորներ ունես քո խմբակցությունում, որոնք չունեն բարձրագույն կրթություն ու ստանում են ամսական մոտավորապես 1 մլն՝ հավելավճար, պարգևավճար, աշխատավարձ-բանով․ բա էդ ո՞նց եղավ, որ քո թիմի մարդիկ, չունենալով գիտելիք, չունենալով փորձ, քո կողմից հռչակված լինելով տգետ, միլիոն են ստանում, իսկ երեք դիպլոմ ունեցողին ասում ես՝ այ դու աղքատ ես, որովհետև գիտելիք չունես։ Քո պաշտոնյաները 2018 թվականին հայտարարագիր էին ներկայացրել, որ ունեն ընդամենը 500 դրամ, հայտարարագրերի մեջ լրացրել էին, որ ունեն զրո դրամ։ Նույն մարդը, որ ուներ զրո դրամ, հիմա մի քանի հատ առանձնատուն է հայտարարագրել, բա էդ ո՞նց եղավ։ նայում ես կենսագրությունը, տեսնում ես, որ առանձնապես եսիմինչ կրթություն էլ չի ստացել, Նիկոլից մի քիչ է լավը։ 2021թ․ հունվարի 20-ին այցելում է սոցապնախարարություն ու ասում․ մենք մինչև 2018 թվականը համակերպվում էինք, հիմա որոշել ենք համակերպելուն փոխրաինել հաղթահարումը։ Հիմա ասում է՝ էն ինչ ասել եմ, սուտ եմ ասել, բացի ՔՊ-ական պաշտոնյաներից, ոչ մեկ աղքատությունը չի հաղթահարել։

Նիկոլը ճիշտ է ասում՝ աղքատությունը հաղթահարվում է աշխատանքով, բայց ո՞ւմ աշխատանքով․ քաղաքացին պետք է աշխատի, այո, բայց կառավարությունը պետք է, չէ՞, հնարավորություն ստեղծի, որ քաղաքացին աշխատի։ Ո՞նց ստեղծի․ օրինակ որ ամեն տարի 1 մլրդ դոլար պարտք է վերցնում, ու չգիտենք ինչ է լինում, երևի փոշիանում է, որովհետև արդյունքը չենք տեսնում, էդ մեկ միլիարդ դոլարի 10 տոկոսով 15-20 հատ գործարան կբացի ամեն տարի։ Այ քեզ աղքատության հաղթահարում։

Ապրիլի 14-ից ՓՄՁ ներկայացուցիչները վերսկսելու են իրենց բողոքի ակցիաները, որովհետև շրջանառության հարկի թանկացումը նրանց անելանելի վիճակի մեջ դրել, բիզնեսները փակում են։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ սաղիդ կօգնենք, 50/50 փայ չենք մտնի, ու ձեր փոքր բիզնեսը կդառնա խոշոր։ Էսօր՝ 7 տարի անց, ասում է մեզ մեղադրում են, որ խոշոր բիզնեսի համար ենք աշխատում, բայց ոչինչ, բանի տեղ մի դրեք, որովհետև խոշորը ավելի է խոշորանում, մանրը ոնց կար, մնում է, էլ ինչի՞ ջակցենք։ Հիմա ՓՄՁ ներկայացուցիչները՝ տարբեր հաշվարկներով՝ մինչև 50 հազար հոգի՝ իրենց ընտանիքի անդմաներով, քեզ ինչի՞ պետք է երրորդ անգամ հնարավորություն տան սխալվելու։

Կարճ ասած՝ Նիկոլը պարզ ասում ՝ ես տգետ եմ, ինձ ինչի՞ եք վստահել։ Ասում է բառացի՝ մենք տգետ ենք և ձեզ մղում ենք աղքատության գիրկը։ Նա խոստովանում է այն, ինչ մենք ասում ենք 7 տարի։ Ու սա նշանակում է, որ շուտով սպասվող հերթական կամ արտահերթ գործընթացներում ևս մեկ անգամ նրանց վստահելով՝ ընդամենը թույլ ես տալիս, որ անցնի ևս 5 տարի, դու էդ ընթացքում մնաս նույն իրավիճակում կամ ավելի վատ վիճակում, իր թիմը էլի հարստանա, ու քեզ ասի՝ 13 տարի մնացել եմ նույն դասարանի վրա։ Բայց նա 13 տարի չի մնա նույն դասարանի վրա, որովհետև արդեն սկսել է էդ դպրոցը քանդել։

Նիոլը ամեն օր իր ելույթներով, որոշումներով, օրենքներով, խոսելով, գրելով ինձնից ու մնացած բոլորից լավ է հիմնավորում, թե ինչու պետք է նրան չվստահել։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Շարունակվում է «տուժող» բերետավորների հարցաքննությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենում Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով դատական նիստ։ Վերջին նիստերի ընթացքում հարցաքննվում է այսպես կոչված տուժող...

Երևանում կրկին երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի

Երևանում կրկին երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն...

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա՝ կբարձրանա

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա՝ կբարձրանա

Երևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Բերկլիի համալսարանում 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է

Բերկլիի համալսարանում 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է

Ադրբեջանցի ուսանողների բողոքների և Ադրբեջանի դեսպանատան ջանքերով «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկաբնակ լրագրող Գոհար Վեզիրյանը: «Ապրիլի 24-ին Բերկլիի համալսարանում Armenian Studies-ի...

Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 46-ի

Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 46-ի

Իրանի հարավում Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 46-ի։ Այս մասին տեղեկացրել է իրանական «Mehr» գործակալությունը։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ 138 մարդ դեռեւս հիվանդանոցում է, որտեղ նրանց օգնություն է...