Վանաձորյան, թե՞ ստամբուլյան սինդրոմ. Մամիկոն Ասլանյան

27 Մարտի, 2025

«Ինչպես և կանխատեսվում էր (տառապանքս փորձ ունի), Գյումրիի ավագանու ընտրարշավին հընթացս միացավ ռեպրեսիվ մեքենան»,- գրում է Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթելու հետևանքով տևական ժամանակ անազատության մեջ անցկացրած Մամիկոն Ասլանյանը։

«Իշխող ուժի ներկայացուցիչները` սկզբում մեկը մյուսին հերթ չտալով`  սուր քննադատության էին ենթարկում Գյումրիի քարոզարշավում հնչող խոսույթը,մարդկանց տարբեր որակումներներ էին տալիս, ապատեղեկատվական ողջ ռեսուրսը ուղղում էին դեպի ընդդիմադիր թեկնածուներ, տարբեր առիթներով մարդկանց կանչում ոստիկանություն։ Հիմա արդեն ռեյդերական հարձակումներ են ընդդիմադիիր թեկնածուների, ընտանիքի անդամների ուղղությամբ։ Իշխանությունների հետադիմական, ռեակցիոն, անշնորհք գործելաոճի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ռեպրեսիվ, հակաժողովրդավարական պերմանենտ շրջապտույտում։ Ինչ էլ թաքնված լինի այս օպերացիաների տակ, ինչ որակումներ էլ տրվեն քարոզարշավին հնչեցվող լեքսիկոնին, միևնույնն է, այս ամենի պատասխանատուն ու մեղավորը իշխող ուժն է.

Երբ ընտրությունների արդյունքներով հաջողության հասած, ժողովրդից քվե ստացած թիմերից, մարդկանցից բռնի, քրեաիշխանական բիրտ մեթոդներով, մանրթայֆայական չտեսությամբ` Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում և մի շարք այլ համայնքներում պարբերաբար խլում ես քվեն, կալանավորում ու հետապնդման ես ենթարկում մարդկանց՝ զուտ ոչ свой լինելու համար, ստեղծում ես հակաօրինական, լկտի ու ցինիկ գործելաոճի գայթակղություն, անպատժելիության էսկալացիայից արբեցած` անարգել շարունակում ես կեղծ ժողովրդավարական քարոզը, դրան զուգահեռ իրականացնում ես թիրախավորված, պատժիչ գործողություններ, միշտ հանդիպելու ես հակազդեցության, ատելության, որը վերաճելու է ցասման։

Անօրինական գործելաոճով առաջնորդվող իշխանությունը ունակ չէ օրինական որևէ պրոցես ղեկավարելու։

հ.գ Ես այս ընտրությունների նկատմամբ որևէ պոզիտիվ պատրանք չունեմ, բայց հույս ունեմ, որ սիրելի գյումեցիները ոչ կասեն ցինիզմին ու նվաճողականությանը, իսկ ընդդիմադիր դիրքավորված գործընկերներս ու ընկերներս չեն ընկրկի բիրտ ուժի դիմաց ու կգնան մինչև վերջ։

Աստված օգնական Գյումրու պատվախնդիր ու «ղայդով» ժողովրդին»։

Նմանատիպ նյութեր

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող...