Սահմանադրության «պահապանները»․ Մամիկոն Ասլանյան

12 Փետրվարի, 2026

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է․

«Սահմանադրության «պահապանները»

Երբ այսօր իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները խոսում են օրինականությունից ու սահմանադրականությունից՝ հատկապես զուգահեռներ տանելով Սամվել Կարապետյանի թեկնածության հետ, արժե հիշեցնել, թե ինչ «օրինականություն» է կիրառվել Վանաձորի դեպքում։

Այդ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, որոնք միայն Վանաձորը վերահսկելու նպատակով տասնյակից ավելի անգամ փոխել են օրենքներ, կիրառել են քրեաիրավական, քաղաքացիական, ընտրական , ՏԻՄ ու այլ օրենսդրության մանիպուլյատիվ ու հակաօրինական սելեկտիվ մեխանիզմներ, որոնց նկարագրությունը նույնիսկ գործող իրավական խոսույթի շրջանակում հնարավոր չէ տեղավորել։

Փաստերը՝ հերթականությամբ․

1.Վանաձորի ապօրինի խոշորացում՝ գյուղական համայնքների հաշվին սեփական ձայներն ավելացնելու նպատակով։

2․Ընտրությունների ժամկետի փոփոխություն՝ հոկտեմբերից֊ դեկտեմբեր, որպեսզի հասցնեն «աշխատել» գյուղական համայնքների հետ։

3․ՏԻՄ օրենքների փոփոխություն՝ ինձ ու ավագանուն մինչև նոր ընտրությունները պաշտոնավարելու իրավունքից զրկելու համար։

4․Իմ լիազորությունների ապօրինի կասեցում՝ ՔՊ-ական համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու նպատակով։

5․Իմ նկատմամբ սկսված բռնաճնշումներ և ապօրինի քրեական գործեր՝ ստիպելու չառաջադրվել։

6․Ընտրություններում հաղթելուց հետո իմ կալանավորումը և փորձերը՝ առանց ինձ «իրենց սրտի» քաղաքապետ ընտրելու։

7․Ապօրինի դատական ակտով կասեցվել է ավագանու նիստը՝ համայնքի ղեկավար ընտրելու համար, որը շարունակվում է մինչ օրս։

8․Օրենքի հերթական փոփոխություն՝ ընտրված ավագանու առկայության պայմաններում` կամայականորեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու համար։

9․Երբ պարզվեց, որ ավագանու անդամ չհանդիսացողին հնարավոր չէ նշանակել, կրկին փոխվեց օրենքը՝ արդեն ավագանու անդամին ԺՊ դարձնելու համար։

10․Ստեղծվեցին բացահայտ ապօրինի հիմքեր՝ ինձ կալանքի տակ երկար պահելու համար։

11․Արդյունքում՝ ինձ ապօրինի պահեցին բանտում շուրջ 2,7 տարի։

12․Այդ ընթացքում թույլ տվեցին, որ ապօրինի նիստերի միջոցով տնօրինվի համայնքի բյուջեն։

13․Իմ նկատմամբ հրապարակվեց ապօրինի դատավճիռ։

Վերջնարդյունքում ստացվեց մի համայնք, որը փաստացի դուրս է ՀՀ Սահմանադրական ու օրենսդրական դաշտից,որի ՏԻՄ ընտրությունների արդյունքները որևէ կերպ արտացոլված չեն իրականության մեջ։

Սրանք միայն այն դրվագներն են, որոնք հիշողությամբ հեշտ վերականգնվում են։ Իսկ ամբողջ պատկերը շատ ավելի խորն ու ծանր է։

Եվ հիմա նույն մարդիկ փորձում են «օրինականության» դիրքերից գնահատել Սամվել Կարապետյանի թեկնածությունը»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...