Որևէ մեկը չի կարող նման մարդուն բռնաճնշումների միջոցով ծնկի բերել․ Մամիկոն Ասլանյան

1 Հուլիսի, 2025

Այս ամենը, ինչը տեղի է ունենում վերջին ժամանակներս, ամբողջությամբ ուղղված է մեր օրինականության, սահմանադրականության, պետականության, ազգայնության վերջին նշույլները վերացնելուն: Այս մասին «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտարարեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Հետևաբար նման բիրտ մեթոդներով մարդու նկարը ինչո՞ւ եք հանում։ Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, իր կատարած գործե՞րն ինչ եք անելու, կառուցած շենք-շինությունների հետ ի՞նչ եք անելու, պայթեցնելո՞ւ եք։ Որևէ մեկը չի կարող նման մարդուն բռնաճնշումների միջոցով ծնկի բերել։ Իրենց մոտ պաթոլոգիկ վախ կա իշխանությունը կորցնելու, բայց խորհուրդս այն է, որ ավելի լավ է Սամվել Կարապետյանի և հայակենտրոն, բարերար, գթասիրտ, աստվածավախ մարդկանց ձեռքով իշխանափոխությունը տեղի ունենա, քան թե ռադիկալ, ավելի վատ միջոցներով, ինչպես տարածաշրջանի այլ երկրներում էր»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...