Եկեղեցու դեմ արշավը ազգային ինքնության, պատմական հիշողության դեմ արշավ է. Մամիկոն Ասլանյան

4 Հունիսի, 2025

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է․ «Եկեղեցու դեմ արշավը՝ ազգային դիմադրողականությունը կոտրելու միջոց

Այս օրերին արձանագրում ենք հեթական վտանգավոր մի գործընթաց՝ ուղղորդված և հետևողական արշավ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու։ Սա չի կարելի ընկալել որպես առանձին միջադեպ կամ սուր ելույթ,առավել ևս չի կարելի  հավատալ` իբր թե նպատակը առանձին հոգևոր սպասավորների` ներքին կանոններ չպահպանելուն  է միտված։ Սա մտածված օրակարգ է՝ որի նպատակն է կասկածի տակ դնել մի ամբողջ ինստիտուտի՝ պատմական, մշակութային և հոգևոր դերը մեր կյանքում։

Եկեղեցին Հայաստանի պատմության մեջ երբեք միայն կրոնական կառույց չի եղել։ Այն մեր պետականության ժառանգությունն է՝ երբ պետականություն չունեինք, և մեր ինքնության հենասյունը՝ երբ վտանգված էինք,այն հայկականության նույնականացման դարավոր այցեքարտ է։

Եկեղեցին նաև նյութական ու գույքային մեծ արժեքների գանձարան է,որ նույնպես չի կարող վրիպել արշավորդների աչքից։

Սա հոգևոր հարց չէ միայն։ Սա ազգային անվտանգությանը վերաբերող հարց է։

Երբ թիրախավորվում է ինստիտուցիոնալ հիշողությունը, երբ արժեզրկվում են մեր ինքնության տարրերը, հաջորդում է այդ ինստիտուտների ապամոնտաժումը։ Դա է մեխանիզմը։ Եվ դա է նպատակը։

Բազմաթիվ խնդիրների մեջ գտնվող հասարակությունը կարող է ժամանակավորապես չընկալել այս երևույթի խորությունը,բայց ազգային կենսունակության տեսանկյունից սա կարմիր գիծ է, որից անդին տեղի է ունենում համակարգային քայքայում,հոգևոր դատարկություն,իսկ սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում։

Հարմար լռությամբ ու մոռացությամբ չի կարելի թույլ տալ` ազգային ինստիտուտները դարձնել քաղաքական անցողիկ շահերի և մանիպուլյտիվ քարոզչության զոհ։

Մի բան հստակ է` եկեղեցու դեմ արշավը ազգային ինքնության, պատմական հիշողության դեմ արշավ է»։

Նմանատիպ նյութեր

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...