Թերևս այս երիտասարդի գնալու ժամանակն է. Հակոբ Բադալյան

24 Մարտի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Թերեւս այս երիտասարդի գնալու ժամանակն է:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին թերեւս էթիկայի հետ խնդիր ունեցող հերթական գրառումն է արել, խոսելով Սյունիքի մարզ իր այցի մասին:

«Սկսում եմ բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզ։

Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է.

Մարզի բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ՝ առանց մտահոգության և սպառնալիքների», Իքսի իր միկրոբլոգում գրել է Դըկոտինյին:

Ինչ է նշանակում՝ Սյունիքը Հայաստանի անքակտելի մասին է: Այն, որ Սյունիքը Հայաստանի անքակտելի մասն է, աներեր ու աներկբա, բայց ինչու՞ է Ֆրանսիայի դեսպանի համար այդ հանգամանքը շեշտման առիթ: Իսկ ո՞վ է կասկածի տակ դնում, որ Սյունիքը Հայաստանի անքակտելի մասն է:

Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ էլ այցելելով Սյունիք, Ֆրանսիայի այս դեսպանը գրառում էր արել, մարզը գնահատելով «ռազմավարական նշանակության եւ խոցելի մարզ»:

Ըստ ամենայնի, Ֆրանսիային վայել է Հայաստանում ունենալ արտահայտությունների հանդեպ առավել բծախնդիր, աչալուրջ եւ լրջմիտ դեսպան, այդ թվում մարզային այցերի այսպես ասած թարգմանական սպասարկումն ապահովելու տեսանլյունից:

Ես հիշեցնեմ, որ ամիսներ առաջ էլ Սյունիք նրա այցի ընթացքում Ներքին Հանդի մասին խոսելիս էր առաջացել թարգմանական «վրիպակ», երբ թարգմանիշը օգտագործել էր «դեռ կարողանում ենք Ներքին Հանդ գնալ» ձեւակերպումը:

Ավելորդ է ասել անգամ, թե ինչպիսին բծախնդրությամբ պետք է կազմակերպվի որեւէ դեսպանի շփումը լրագրողների հետ՝ թարգմանական աշխատանքի իմաստով: Բազմիցս եմ նշել, այդ առումով բոլոր դեսպանատները պետք է թերեւս օրինակ վերցնեն ԱՄՆ դեսպանատան աշխատանքից:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դեսպանի Սյունիք այցերին, ապա անկասկած դրանք ողջունելի են՝ այն բոլոր ծրագրերի համատեքստում, որ իրականացվում են Սյունիքում: Եվ խոսքն այս դեպքում չի վերաբերում միայն Ֆրանսիային, այլ գործնականում ցանկացած երկրի, որը մարզում կիրականացնի կարեւոր ծրագիր:

Տվյալ պարագայում սակայն, օգտվելով առիթից, ու նաեւ դեսպանի գրառումների «ոգու» հանգամանքից, վերստին հիշեցնեմ պարբերաբար արվող հարցադրումս՝ ի՞նչ նորություն կա Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսություն բացելու հարցում, որի մտադրության մասին երկու տարի առաջ հայտարարել էր Հայաստան այցելած Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան:

Ի՞նչ փուլում է այդ մտադրությունը դրա մասին բարձրաձայնելուց երկու տարի անց»:

Նմանատիպ նյութեր

Մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի հետ

Մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող...