Թերևս այս երիտասարդի գնալու ժամանակն է. Հակոբ Բադալյան

24 Մարտի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Թերեւս այս երիտասարդի գնալու ժամանակն է:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին թերեւս էթիկայի հետ խնդիր ունեցող հերթական գրառումն է արել, խոսելով Սյունիքի մարզ իր այցի մասին:

«Սկսում եմ բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզ։

Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է.

Մարզի բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ՝ առանց մտահոգության և սպառնալիքների», Իքսի իր միկրոբլոգում գրել է Դըկոտինյին:

Ինչ է նշանակում՝ Սյունիքը Հայաստանի անքակտելի մասին է: Այն, որ Սյունիքը Հայաստանի անքակտելի մասն է, աներեր ու աներկբա, բայց ինչու՞ է Ֆրանսիայի դեսպանի համար այդ հանգամանքը շեշտման առիթ: Իսկ ո՞վ է կասկածի տակ դնում, որ Սյունիքը Հայաստանի անքակտելի մասն է:

Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ էլ այցելելով Սյունիք, Ֆրանսիայի այս դեսպանը գրառում էր արել, մարզը գնահատելով «ռազմավարական նշանակության եւ խոցելի մարզ»:

Ըստ ամենայնի, Ֆրանսիային վայել է Հայաստանում ունենալ արտահայտությունների հանդեպ առավել բծախնդիր, աչալուրջ եւ լրջմիտ դեսպան, այդ թվում մարզային այցերի այսպես ասած թարգմանական սպասարկումն ապահովելու տեսանլյունից:

Ես հիշեցնեմ, որ ամիսներ առաջ էլ Սյունիք նրա այցի ընթացքում Ներքին Հանդի մասին խոսելիս էր առաջացել թարգմանական «վրիպակ», երբ թարգմանիշը օգտագործել էր «դեռ կարողանում ենք Ներքին Հանդ գնալ» ձեւակերպումը:

Ավելորդ է ասել անգամ, թե ինչպիսին բծախնդրությամբ պետք է կազմակերպվի որեւէ դեսպանի շփումը լրագրողների հետ՝ թարգմանական աշխատանքի իմաստով: Բազմիցս եմ նշել, այդ առումով բոլոր դեսպանատները պետք է թերեւս օրինակ վերցնեն ԱՄՆ դեսպանատան աշխատանքից:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դեսպանի Սյունիք այցերին, ապա անկասկած դրանք ողջունելի են՝ այն բոլոր ծրագրերի համատեքստում, որ իրականացվում են Սյունիքում: Եվ խոսքն այս դեպքում չի վերաբերում միայն Ֆրանսիային, այլ գործնականում ցանկացած երկրի, որը մարզում կիրականացնի կարեւոր ծրագիր:

Տվյալ պարագայում սակայն, օգտվելով առիթից, ու նաեւ դեսպանի գրառումների «ոգու» հանգամանքից, վերստին հիշեցնեմ պարբերաբար արվող հարցադրումս՝ ի՞նչ նորություն կա Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսություն բացելու հարցում, որի մտադրության մասին երկու տարի առաջ հայտարարել էր Հայաստան այցելած Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան:

Ի՞նչ փուլում է այդ մտադրությունը դրա մասին բարձրաձայնելուց երկու տարի անց»:

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել։ «Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ»,–...

ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում. «Ժողովուրդ»

ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է հեռացնել Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին։ Կուսակցության վարչության նիստում կայացված այս որոշումը նոր հարցեր է առաջացնում հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ...

7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից. «Հրապարակ»

7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանափոխությունից հետո տարբեր միջոցառումները, ըստ այդմ` բյուջեի փողերը բաշխվում են 2 ընկերությունների միջեւ՝ «Դոփինգ սփեյս» եւ «Ֆակտորի Փրոդաքշն»։ «Ֆակտորին» հիմնադրվել է 2017-ին, 2018 -ից սկսել է մասնակցել պետական գնումների գործընթացին,...

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավը, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալու խնդիր ունի։ Չնայած վերջինս այս ընթացքում ակտիվ շրջում է տարբեր բուհերում և մարզերում՝ փորձելով առաջ տանել իր նախաձեռնությունը՝ ընդդեմ ընտանեկան...

Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում

Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում

Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: Այդ մասին հայտնում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ «Իշխանության գործողությունները չափազանց...