Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ չկա․ Սուրեն Պապիկյան

21 Մարտի, 2025

 

Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ չկա։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ չգիտի, թե ինչու են ադրբեջանական զորքերի շարժի և կուտակումների վերաբերյալ սուտ լուրեր տարածվել։

«Սա մեր գնահատականն է եղած փաստերի հիման վրա։ Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Որպեսզի նման գնահատական տալ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին, գետնի վրա, նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում»,- ասաց նա։

Անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվություններին՝ նախարարն ասաց․ «Քանի որ մեղադրողը մեր հարևաններն են, ասել ենք՝ ապացույցներ տրամադրեք։ Մինչ օրս չեն ներկայացրել Հայաստանի կողմից առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտելու փաստեր և ապացույցներ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Առաջիկա օրերին սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն․ Սուրենյան

Առաջիկա օրերին սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն․ Սուրենյան

Հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին Հանրապետությունում սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն։ Օգոստոսի 9-ի ուշ երեկոյան, 10-ին, 11-ին, ՀՀ-ն կգտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում...

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ հուլիսի 29-30-ը և օգոստոսի...

Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան. «Հրապարակ»

Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին օրերին համացանցում լայն քննարկվում է Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Հայփոստից ստացած 3.6 մլն դրամ աշխատավարձը։ Պարզվում է, որ Կոնջորյանի կնոջից ավելի բարձր եկամուտ ունեցող պաշտոնյաների կանայք էլ կան։ Օրինակ, Արսեն Թորոսյանի կնոջ միայն ամսական...

Հաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»

Հաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի նոյեմբերից դպրոցներում պետք է աշխատեն միայն ատեստավորված ուսուցիչները, իսկ ատեստավորումը չանցած կամ ցածր միավորներ հավաքած մասնագետները չեն կարողանա շարունակել դասավանդել։ Այս հայտարարությունը շատերի...

Մենք չենք խոնարհվի նրանց առջև․ մենք դա չենք անի․ Փեզեշքիան

Մենք չենք խոնարհվի նրանց առջև․ մենք դա չենք անի․ Փեզեշքիան

Իսրայելը և ԱՄՆ-ն փորձում են Պարսից ծոցի երկրներին մեր դեմ տրամադրել: Մենք աշխատում ենք դա կանխելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանց նպատակն էր մեզ լիովին զինաթափել։ Եթե նրանք դա անեն, նրանք կգան և կոչնչացնեն մեր հողը, ինչպես...