Մեր արևելյան հարևանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Արարատ Միրզոյան

24 Փետրվարի, 2025

Արարատ Միրոյանը, որը գտնվում է Շվեյցարիայում, ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ելույթում դժգոհություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Համաձայն ԱԳՆ տարածած տեքստի, Արարատ Միրզոյանն ասել է․

«Մեկ տարի առաջ իմ ելույթում ես մանրամասն անդրադարձա այն մարտահրավերներին, որոնց բախվում էր Հայաստանը։ Ցավոք, այդ մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված՝ չնայած իմ երկրի գործադրած ահռելի ջանքերին։ Մեր արևելյան հարևանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չնայած միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը, ի թիվս այլոց, վերահաստատել էր, որ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել էին անկախ հանրապետությունների միջազգային սահմաններ։ Ավելին, հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները։

Մեկ տարի առաջ ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը տեղեկացրեց այս Խորհրդին, որ հանձնակատարի գրասենյակը երկու առաքելություն է գործուղել Հայաստան՝ ավելի քան 115,000 էթնիկ հայերի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով։ Մենք համոզված ենք, որ այդ առաքելության արդյունքները կարևոր ներդրում կլինեն հաշտեցման ջանքերն առաջ մղելու գործում։

Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր օրակարգին, մի քանի կառուցողական առաջարկներ է արել ադրբեջանական կողմին, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմի և այլ  համատեքստում՝ նկատի ունենալով բոլոր հիմնական խնդիրները կարգավորող ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Մենք համոզված ենք, որ երկու կողմերի կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը և քաղաքական կամքի դրսևորումը մեծապես կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Հենց այս համատեքստում ես կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու և ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև չենք շեղվելու այդ ուղուց»։

Նմանատիպ նյութեր

Ես դա արեցի երկու օրում․ Թրամփը՝ Հայաստանի և Ադրբեջանի համակարտության «լուծման» մասին

Ես դա արեցի երկու օրում․ Թրամփը՝ Հայաստանի և Ադրբեջանի համակարտության «լուծման» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը տասը տարի փորձել է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, սակայն արդյունքի չի հասել։ Թրամփի խոսքով՝...

Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ»

Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի միջադեպի աղմուկը դեռ չի դադարել, երեկ էլ Սյունիքի մարզի մեկ այլ համայնքից լուր տարածվեց երեք ադրբեջանցու ներթափանցման մասին։ Տարածված լուրերն այն մասին էին, որ նախօրեի ողջ գիշերը ԱԹՍ-ներով ադրբեջանցիներ են փնտրել Մեղրի համայնքի մաս...

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը  երևանցիներին բարություն և բարեկեցություն է մաղթել

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը երևանցիներին բարություն և բարեկեցություն է մաղթել

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել․ «Շնորհավորում ենք Երևանի բնակիչներին Քաղաքի օրվա առթիվ։ Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին պահպանել իր անկրկնելի դիմագիծը՝ համադրելով հարուստ պատմական ժառանգությունն ու առաջադեմ նվաճումները, իսկ երևանցիներին՝...

Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ

Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ Տեղեկացնում ենք, որ այդ առաջարկները խարդախության...

Երևանը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան

Երևանը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Տոնդ շնորհավո՛ր, քաղաքամա՛յր Երևան։ Երևանն անհնար է չսիրել՝ իր պատմությամբ, անկրկնելի կոլորիտով ու մարդկանց ջերմությամբ։ Մեր...