Մեր արևելյան հարևանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Արարատ Միրզոյան

24 Փետրվարի, 2025

Արարատ Միրոյանը, որը գտնվում է Շվեյցարիայում, ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ելույթում դժգոհություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Համաձայն ԱԳՆ տարածած տեքստի, Արարատ Միրզոյանն ասել է․

«Մեկ տարի առաջ իմ ելույթում ես մանրամասն անդրադարձա այն մարտահրավերներին, որոնց բախվում էր Հայաստանը։ Ցավոք, այդ մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված՝ չնայած իմ երկրի գործադրած ահռելի ջանքերին։ Մեր արևելյան հարևանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չնայած միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը, ի թիվս այլոց, վերահաստատել էր, որ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել էին անկախ հանրապետությունների միջազգային սահմաններ։ Ավելին, հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները։

Մեկ տարի առաջ ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը տեղեկացրեց այս Խորհրդին, որ հանձնակատարի գրասենյակը երկու առաքելություն է գործուղել Հայաստան՝ ավելի քան 115,000 էթնիկ հայերի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով։ Մենք համոզված ենք, որ այդ առաքելության արդյունքները կարևոր ներդրում կլինեն հաշտեցման ջանքերն առաջ մղելու գործում։

Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր օրակարգին, մի քանի կառուցողական առաջարկներ է արել ադրբեջանական կողմին, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմի և այլ  համատեքստում՝ նկատի ունենալով բոլոր հիմնական խնդիրները կարգավորող ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Մենք համոզված ենք, որ երկու կողմերի կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը և քաղաքական կամքի դրսևորումը մեծապես կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Հենց այս համատեքստում ես կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու և ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև չենք շեղվելու այդ ուղուց»։

Նմանատիպ նյութեր

Նախարարներն իրենց տեղակալների նշանակման մասին իմանում են Կառավարության կայքից. «Հրապարակ»

Նախարարներն իրենց տեղակալների նշանակման մասին իմանում են Կառավարության կայքից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ հունիսի 15-ի կոչից հետո ստացվել է 1141 հայտ, որոնց ուսումնասիրություններից հետո կադրային բանկում ընդգրկվել է 269 թեկնածու 29 երկրից։ Ըստ նրա՝ շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ, 7 տոկոսը՝ ոչ, ավելի քան 30-ի մասին...

Ուիթքոֆն ու Քուշները դիտարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը

Ուիթքոֆն ու Քուշները դիտարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, դիտարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման առաջարկները քննարկելու համար, հայտնում է Axios-ը՝ հղում անելով բանակցությունների...

Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս Երևանի՝ մեր սիրելի մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ։ Երևանը մեր տունն է, մեր պատմության, մշակույթի ու պետականության կենդանի վկայությունը։ Այն պետք է լինի ապահով,...

Բագրատ սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»

Բագրատ սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2025 թվականի օգոստոսի 19-ին մեկ­նարկեց Բագրատ սրբազանի կամ «18 արդարների» գործի դատաքննությունը: Գրեթե ամեն հինգշաբթի գործով նիստ է նշանակվում, սակայն քննության ավարտը չի երեւում: Իսկ նախօրեին հերթական նիստը չի կայացել։ Կարծիք կա, որ գործն...

Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ

Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ

Կենտրոնական Ամերիկայում գտնվող Պանամայի հարավում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պիտալոսաս Արիբա բնակավայրի շրջանում՝ Պանամայի հարավային ծայրակետից ոչ հեռու։ Երկրաշարժի օջախը...