4․3 մլն եվրո՝ Բելգիայում ՀՀ դեսպանության նոր շենքի համար

13 Մարտի, 2025

Բելգիայում ՀՀ դեսպանությունը ցանկանում է նոր շենք ձեռք բերել Rue d’Arlon 92 1040 Bruxelles հասցեում։ Նոր շենքը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, որտեղ մի շարք այլ դեսպանություններ և ներկայացուցչություններ կան։ Ըստ գործադիրի, այն ունի նաև քաղաքական և խորհրդանշական  առավելություն։

Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թվականին, չունի ավտոկայանատեղի։ Շենքի էլեկտրահաղորդակցության, կապի, ջեռուցման համակարգերի փոփոխություններն ու սպասարկումը, ըստ Արտգործնախարարության, բարդություններ են առաջացնում: Բացի այդ, դեսպանության շենքը պետության հսկողության տակ է, որի հետևանքով շենքի ներսում և դրսում փոփոխություններ անելը սահմանափակված է։ Փոփոխությունների հնարավորության դեպքում էլ պահպանման ոչ ողջամիտ ծախսեր են առաջանում։

Իսկ նոր շինությունը, որը նախատեսում են ձեռք բերել, կառուցվել է 1866-1870 թվականներին, նախկինում եղել է Բրյուսելի Գործարարների միության շենքը։ Այն ավելի մեծ է, քան  ներկայիս շենքը, ունի չորս հարկ, 20 և ավելի աշխատակիցների համար գրասենյակներ և մինչև 21 ավտոմեքենայի կայանատեղի։

Շինությունն ունի հանդիպումների սենյակներ, փոքր ու միջին ընդունելությունների և միջոցառումների համար նախատեսված դահլիճներ։ Այն, ըստ Արտգործնախարարության, հնարավորություն կտա խուսափել տարբեր տարածքներ վարձակալելու անհրաժեշտությունից։ Նոր շինության ձեռք բերումը համարվում է շահավետ և երկարաժամկետ ներդրում։ Շենքի ձեռք բերման համար կհատկացվի 4․3 մլն եվրոյին համարժեք դրամ։

 

Նմանատիպ նյութեր

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Քննչական կոմիտեն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում: «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ոստիկանություն–քննչական կոմիտե աղմկահարույց գործի ընթացքը էականորեն փոխել է սկզբնական պատկերը՝ ի վնաս Քննչական կոմիտեի։ Օրերս կալանքից ազատ են...

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

News.am-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Սիսիանում մահացած զինծառայող պայմանագրային ծառայության էր անցել 2022 թվականից։ Նախնական տեղեկություններով վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջև, արդյունքում նռնակ է պայթել։ Նշենք, որ ՊՆ-ն արդեն հաստատել...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-ի և 27-ի կեսօրից հետո, 26-ին, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ,...

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները Սաչխերեի գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային պատրաստության դպրոցում անցնում են ամառային նախնական դասընթաց։ Վարժանքները անցկացվում են եռակողմ ռազմական համագործակցության շրջանակներում։ Վրաստանի պաշտպանության...

Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով

Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով

Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքները, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մենք հարգում ենք Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքները», - լրագրողներին...