22-ամյա երիտասարդը սպանել է հորն ու փորձել ինքնասպան լինել

22 Մայիսի, 2025

Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։

Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը։

Քրեական, համայնքային ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանի դին՝ նախնական տվյալներով կտրած-ծակած վնասվածքներով։ Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն հանրաքվե նախաձեռնելու մանդատ չի ստացել․ Լևոն Քոչարյան

ՔՊ-ն հանրաքվե նախաձեռնելու մանդատ չի ստացել․ Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն առաջարկել է, որ իրենք ընդդիմության նախագծերին կողմ քվեարկեն, ընդդիմությունն էլ կողմ լինի, որ նոր Սահմանադրության նախագիծը դրվի...

Եվրամիությունը կորցնում է իր դիրքերն ու ներուժը․ Պուտին

Եվրամիությունը կորցնում է իր դիրքերն ու ներուժը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մեծ ակնկալիքներ ունի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա եռակողմ հանդիպումից։ Այս մասին նա ասել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) Գործարար խորհրդին ուղղված...

Թվերն ինձ ուղարկելուց առաջ մի հատ էլ ձեզ ուղարկեք, որ երկուսով էլ իմանանք․ Մեսրոպյանը՝ Հովհաննիսյանին

«Դուք ներկայացնում եք միջին աշխատավարձի ցուցանիշը։ Կարո՞ղ եք ասել՝ մեր աշխատողների քանի՞ տոկոսն է միջին աշխատավարձից ցածր վարձատրվում։ Այսինքն՝ բնակչության քանի՞ տոկոսն է միջինից ցածր աշխատավարձ ստանում։ Եվ հաջորդը՝ քանի՞ տոկոսն է ստանում...

TRIPP-ի հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ․ Բայրամով

TRIPP-ի հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ․ Բայրամով

«Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի՝ Հայաստանի տարածքում նախատեսվող 42 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում...

1,3 միլիարդ դոլար ճեղքվածք ունի մեր բյուջեն․ Նարեկ Կարապետյան

  «Գիտեք, ֆինանսների նախարարը մի քանի մակրոթիվ գոնե իր երկրի բյուջեից պետք է իմանա՝ ճեղքվածքը, ծախսերը, եկամուտները։ Ես դեռ խնայել եմ, չեմ հարցրել այլ բաներ, ես ուղղակի հարցրել եմ երկրի ճեղքվածքի մասին․ 1,3 միլիարդ դոլար ճեղքվածք ունի...