2026-ի երկրորդ կիսամյակում արդեն կենսաչափական համակարգը ներդրված կլինի․ Նելլի Դավթյան

7 Ապրիլի, 2025

ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի ընտրության մրցույթն ամփոփել ենք, որը երկար մրցույթ էր, երրորդ տարին է, ինչ աշխատում ենք այս ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, «Կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները՝ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Հարցին՝ որոնք են հետագա փուլերը, Նելլի Դավթյանը պատասխանեց. «Մենք պետք է այլևս արդեն պայմանագիրը կնքենք հաղթող ընկերության հետ: Այս փուլում արդեն շատ չենք ուշացնի, ըստ էության պայմանագիրը ընդունելի տեսք ունի և հանրային գործընկերոջ՝ կառավարության համար, և մասնավոր գործընկերոջ՝ տվյալ պարագայում հաղթած հայտատուի համար: Առաջիկա ամսվա ընթացքում կպայմանավորվենք երկկողմ հարմար օր, տեղ և փաստաթուղթը կստորագրվի։

Այս փուլում արդեն հայտատուն պետք է ՀՀ իրավաբանական անձանց ռեգիստրում ունենա համապատասխան գրանցումը և որպես կողմ արդեն ի վիճակի կլինի ստորագրել պայմանագիրը։

2026-ի երկրորդ կիսամյակում կունենանք արդեն կենսաչափական համակարգը ներդրված և փաստաթղթերը կլինեն շրջանառության մեջ, կսկսենք տրամադրել քաղաքացիներին»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...