«Ի դեպ»․ Իշխանությունը չի՞ կարողանում, թե՞ չի ուզում կարգ ու կանոն հաստատել

20 Հուլիսի, 2026

Ի դեպ, հուլիսի 18-ին Երևանում կրկին կրակոցներ են հնչել։ 20-ամյա քաղաքացի է զոհվել, վիրավորվել՝ 15-ամյա անչափահաս։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նռնակ։

Հայաստանում սովորական երևույթ է դարձել օրը ցերեկով իրար վրա կրակելը։ Հուլիսի 12-ին էլ հաղորդվեց Երևանում տեղի ունեցած կրակոցների և վիրավորների մասին։ Հուլիսի 16-ին՝ Լոռու մարզում է հիվանդանոց տեղափոխվել հրազենային վնասվածքով քաղաքացի։

Այս ամենի ֆոնին ի՞նչ է անում ներքին գործերի նախարարությունը․ մեծ շուքով ներկայացնում է նոր կենսաչափական անձնագիրը՝ շեշտելով, որ այն աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։

Անվտանգ անձնագիր ունենալը, իհարկե, կարևոր է։ Բայց ավելի կարևոր չէ՞ անվտանգ փողոց ունենալը։

Ի՞նչ արժեք ունի աշխարհի ամենապաշտպանված անձնագիրը, եթե մարդը կարող է պարզապես չհասցնել այն ստանալ։ Առաջին հերթին քաղաքացին այսօր ուզում է վստահ լինել, որ անվտանգ կհասնի տուն։ Որ իր երեխան դպրոցից կվերադառնա անվտանգ։ Քա՞նի անգամ ենք լուր կարդացել, որ պատահական կրակոցներից վիրավորվել են դպրոցականներ։

Ակնհայտ է դառնում, որ կամ իշխանությունը չի ուզում իրավիճակը կարգավորել, երկրում կարգ ու կանոն հաստատել կամ չի կարողանում։ Երկուսն էլ խիստ հավանական է։ Մանավանդ որ հաշվի առնենք՝ մեր երկրում ատելության մեծ դոզա ներարկողը, անգամ սպանելու սպառնալիք հնչեցնողը վարչապետ աշխատողն է։

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվել է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Այս պահին հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....