Շտապօգնության ավտոմեքենայում 33-ամյա բուժառուն հարվածել է բժշկի կրծքավանդակին

25 Փետրվարի, 2026

Փետրվարի 21-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 7 հասցում հիվանդը հարձակում է գործել շտապօգնության բժիշկների վրա և փորձում է վնաս հասցնել նրանց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել  ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Տեղում շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 25-ամյա Շահեն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդին տեղափոխելու ժամանակ վերջինս հարվածել է իր կրծքավանդակին, ապա հրել, գցել է ավտոմեքենայի հատակին։

Ոստիկանները ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել կասկածյալին՝ Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Ջ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։

Նմանատիպ նյութեր

Այս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության․ Վարդանյան

Այս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության․ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի տուն իրավապահները ներխուժել են «ԴԱՀԿ պահանջը» չկատարելու պատրվակով: Գիտեմ, որ ծիծաղելի է, գրել է «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։ «Այս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան...

Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս․ Իշխան Սաղաթելյանը հեգնեց

  «Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա քիչ ծիծաղելի հոդվածներով է։ Ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն էին իրականացնում, ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու, չգիտեմ՝ այսպես, ինչ-որ անհասկանալի բանով։ Բավականին մեծ...

Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի վերաբերյալ դեռևս որևէ հստակություն չկա․ Ուշակով

Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի վերաբերյալ դեռևս որևէ հստակություն չկա․ Ուշակով

Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի վերաբերյալ դեռևս որևէ հստակություն չկա։ «РИА Новости»-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Դեռ ոչ: Չկա», - ասել է Ուշակովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա որևէ հստակություն,...

Հունիսի 28-ին կենտրոնական մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը․ վազքի մրցույթ է

Հունիսի 28-ին կենտրոնական մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը․ վազքի մրցույթ է

Հունիսի 28-ին՝ «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։ 06:30 - 09:00 ▫️Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց) ▫️ Փավստոս Բուզանդի փողոց...

ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ

Շվեյցարիայի Բյուրգենշտոկում տեղի ունեցած քառակողմ խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է չորս աշխատանքային խմբի ստեղծումը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանի ԱԳՆ փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին։ Նրա փոխանցմամբ՝...