Հայաստանում 2026 թ. առաջին կիսամյակում պաշտոնապես աշխատել է ԵԱՏՄ երկրների շուրջ 3 հազար քաղաքացի

14 Օգոստոսի, 2026

Հայաստանում 2026 թ. առաջին կիսամյակի տվյալներով պաշտոնապես աշխատել է ԵԱՏՄ երկրների շուրջ 3 հազար քաղաքացի։

Ինչպես օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳ նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը, ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն ազատված են վիզա կամ որևէ կարգավիճակ ստանալու անհրաժեշտությունից, բավական է աշխատանքի վերաբերյալ տեղեկանքը։ Առկա տվյալներով՝ առաջին կիսամյակում Հայաստանում աշխատել է ԵԱՏՄ երկրների 2 937 քաղաքացի, ինչն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից՝ շուրջ 2 500։

Ծառայության տվյալներով՝ նշված ժամանակահատվածում գրանցվել է դրական սալդո՝ երկիր մուտք է գործել 1 347 քաղաքացիով ավելի, քան դուրս է եկել։ Հայաստան մուտք է գործել 871 409 Հայաստանի քաղաքացի։ Անցյալ և նախանցյալ տարիներին առաջին կիսամյակում տարբերությունը բացասական էր և գերազանցում էր 20 հազարը։ Նույն ժամանակահատվածում սահմանը հատել է 57 953 օտարերկրացի։

Ժամանակավոր բնակության կարգավիճակ է խնդրել 9 534 քաղաքացի, ավելի քան 6 հազար դիմում բավարարվել է։ Նախորդ տարիների համեմատ երկու ցուցանիշն էլ եռապատկվել է։ Մշտական բնակության կարգավիճակ է ստացել 2 085 քաղաքացի, ինչը զգալիորեն ավելի է նախորդ տարիների ցուցանիշներից։ Ստացվել է ապաստան տրամադրելու 358 դիմում, բավարարվել է 94-ը։ Դեպքերի գրեթե կեսում մերժում է տրվել։

Նմանատիպ նյութեր

Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը

Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը

Հայաստանում այս աշնանից կմեկնարկի կենսաչափական անձը հաստատող նոր փաստաթղթերի, այդ թվում՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրությունն ու տրամադրումը քաղաքացիներին, որոնք համապատասխանում են Եվրոպական Միության գործող ամենաբարձր չափանիշներին: Այս մասին օգոստոսի...

Գլյուկոմետրը և դրա համար անհրաժեշտ թեստ-երիզները պետք է լինեն նույնքան հասանելի, որքան հացը. Հրայր Կամենդատյան

Գլյուկոմետրը և դրա համար անհրաժեշտ թեստ-երիզները պետք է լինեն նույնքան հասանելի, որքան հացը. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր մենք քննարկելու ենք մի հարց, որը վերաբերում է մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների ամենօրյա կյանքին, առողջությանը և արժանապատիվ ծերությանը։ Մեր թոշակառուների զգալի մասն այսօր ապրում է շաքարային դիաբետի հետ։ Սա...

Զգուշացնում եմ՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ․ Գագիկ Ծառուկյան

Զգուշացնում եմ՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ․ Գագիկ Ծառուկյան

Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև: Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Նախորդ ուղերձում ես...

Պետք է օրենսդրական դաշտ ստեղծել, որ գյուղացին չլքի գյուղը․ Մեսրոպ Մանուկյան 

  «Այդքան քննարկում-քննարկում եք, թե Ռուսաստանի հետ առևտուրը, համախառն ներքին արդյունքը։ Պարոն Թունյան, ես ձեզ հարցը տվեցի, թե համախառն ներքին արդյունքի և պարտքային պարտքի հարաբերակցությունն ինչպես կլինի։ Դուք պատասխանեցիք տնտեսական...

Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան

Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «4 տարի է` խոսում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան հուշում է հայկական կողմի համար հնարավոր ծանր հետևանքների մասին։ 4 տարուց ավելի է` խոսում ենք, որ նախքան Ռուսաստանի հետ առևտրի դիվերսիֆիկցիայի մասին խոսելը...