Տեղահանված անձինք կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելուց․ ՆԳՆ

18 Սեպտեմբերի, 2025

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․

«Տեղահանված անձինք ամբողջությամբ կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։ Կառավարությունն ընդունել է Ներքին գործերի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը, որի նպատակն է տեղահանված մեր հայրենակիցների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցումը։

Ըստ այդմ՝ տեղահանված մեր հայրենակիցները կազատվեն ավտոմեքենան օտարելու, խոտանելու, ժառանգությամբ հանձնելու կամ հասցեի փոփոխության հիմքով վերահաշվառման, ինչպես նաև ցանկացած գրանցման-հաշվառման գործողության արդյունքում տրանսպորտային միջոցի գույքահարկի գծով պարտավորությունը կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։

Հավելենք, որ տեղահանման արդյունքում Հայաստան է տեղափոխվել 21.107 տրանսպորտային միջոց, որից միայն 3711-ն է վերահաշվառվել տեղահանվածի անվամբ կամ տեղահանվածի կողմից օտարվել այլ անձի։

Որոշման ընդունումը կնպաստի շահառուների համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու նրանց սեփականության իրավունքի արդյունավետ իրացմանը»։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում)...

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի մասին։ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը...

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

«Այսօր ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին զեկույց է հրապարակել»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով։ «Զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 70 էջ ներառյալ...

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը։  Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է Կուսակցությունից։  Քննարկվել են այլ օրակարգային...