127 միլիոն դրամ՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի, ԵՔՀ գագաթնաժողովի և այլ միջոցառումների սպասարկման համար․ ԱԳՆ-ի ծախսերը

4 Հունիսի, 2026

ՀՀ ԱԳ նախարարության պետական արարողակարգի ծառայությունը 18 պայմանագիր է կնքել տարբեր կապալառուների հետ, որոնց համար պետական բյուջեից ծախսվել է 127 միլիոն 201 հազար 500 դրամ։ Այս մասին  փոխանցում է «Փաստինֆո»-ն տեղեկանալով պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալներից։

Նշենք, որ այս պայմանագրերը կազմում են կնքված պայմանագրերի միայն մի մասը, ինչը նշանակում է, որ ծառայության ընդհանուր ծախսերը կարող են ավելի մեծ լինել։

Մասնավորապես, պայմանագրեր են կնքվել «Պռոշյանի կոնյակի գործարան», «Արմենիա» միջազգային օդանավակայաններ, «Բլիզարդ», «Ավտովարձույթ», «Այբ-Տուր», «Ալեքսանդր Հոթել», «Սթոր Թրեյդ», «Ֆակտորի Փրոդաքշն», «Արմեն Մանուկյան», «Խաչատուր Ադումյան», «Է.Դ.Ֆ.», «Բլեք Մոթոր» ՍՊԸ-ների և ՓԲԸ-ների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի հետ։ Նշենք, որ առանձին կապալառուների հետ կնքվել են մի քանի պայմանագրեր։

Տեղեկանում ենք, որ ձեռք են բերվել կոնյակ, ջուր, թարգմանչական ծառայություններ, ծաղկեփնջեր և մեխակներ։ Մատուցվել են նաև տրանսպորտային ծառայություններ, ինչպես նաև ժամանող հատուկ ուղևորների սպասարկում ՊՊՍ սրահում։

Կնքված պայմանագրերից պարզ է դառնում, որ 2026 թվականի մայիսի 3-5-ը Ֆրանսիայի Հանրապետության նախագահի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում «Զվարթնոց» օդանավակայանում կազմակերպվել է ֆուրշետային հյուրասիրություն՝ 250 անձի համար։ Ֆուրշետը ներառել է տարատեսակ հյուրասիրություններ, այդ թվում՝ ձկան, մսի և պանրի տեսականի, աղանդեր և այլ ուտեստներ։ Նույն պայմանագրով մայիսի 4-ին հյուրասիրություն է կազմակերպվել նաև Բաղրամյան 26 հասցեում։ Նույն վայրում հյուրասիրություն է կազմակերպվել նաև հաջորդ օրը։

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակում ապրիլի 29-ին ևս կազմակերպվել է ֆուրշետային հյուրասիրություն՝ 250 անձի համար, որը ներառել է բազմազան սննդատեսակներ։ Գագաթնաժողովի համար ձեռք են բերվել նաև նոթատետրեր, բրենդավորված գրիչներ, դրոշներ, ինչպես նաև ներգրավվել են բանվորական ուժ և տրանսպորտային ծառայություններ։

Վերը նշված գումարի շրջանակում կազմակերպվել են նաև Երևանում կայացած ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի տրանսպորտային սպասարկման ծառայությունները։ Մասնավորապես, վարձակալվել են 45 հատ Hongqi, 40 հատ Mercedes-Benz S-Class, 25 հատ Mercedes-Benz V-Class, 44 հատ Mercedes-Benz Sprinter և այլ տրանսպորտային միջոցներ։

Լատվայի Հանրապետության նախագահի այցի շրջանակում մատուցվել են հյուրանոցային կեցության ծառայություններ, ինչպես նաև ձեռք են բերվել Լատվիայի դրոշներ։

Նշենք, որ այս պայմանագրերի մեծ մասը կնքվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...