«Ի դեպ»․ Իշխանությունը դեռ չի՞ կողմնորոշվել՝ Ռուսաստանը գործընկեր է, թե ավելին

1 Սեպտեմբերի, 2026

Ի դեպ, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կրկին հակասել է Նիկոլ Փաշինյանին։

Միրզոյանը հայտարարել է, թե Ռուսաստանը Հայաստանի համար իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այնինչ, օրեր առաջ Փաշինյանն ասում էր․

«Ռազմավարական գործընկերությունը պետք է նշանակի ռազմավարական գործընկերություն։ Եթե հիմա փաստաթղթում գրենք «ռազմավարական գործընկերություն», դուք կհարցնեք, թե ինչու 2022 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չկատարեցին իրենց պարտավորությունները»։

Ավելին, արտգործնախարարի այս հայտարարությունը հակադրվում է ոչ միայն իր վերադասի կարծիքին, այլև Կառավարության 2026-31 թվականների ծրագրին, որտեղ հայ-ռուսական հարաբերությունները ներկայացվում են որպես վերափոխման ենթակա գործընկերություն, նախկին «ռազմավարական դաշինք» և «դաշնակցային հարաբերություններ»- ի փոխարեն։

Ուշագրավ պատկեր է ստացվում․ մինչ Փաշինյանը փորձում է բացատրել, թե ինչու Ռուսաստանն այլևս ռազմավարական գործընկեր չէ, նրա արտգործնախարարը հայտարարում է, որ Ռուսաստանը ավելին է, քան ռազմավարական գործընկերը։

Հարց է առաջանում՝ ո՞րն է Հայաստանի պաշտոնական արտաքին քաղաքական դիրքորոշումը՝ այն, ինչ գրված է Կառավարության ծրագրո՞ւմ, այն, ինչ ասում է վարչապետը, թե՞ այն, ինչ հայտարարում է արտաքին հարցերով և առևտրով զբաղվող գերատեսչության ղեկավարը։

Կամ գուցե խնդիրը շատ ավելի պարզ է․ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները դեռ չեն հասցրել միմյանց հետ համաձայնեցնել, թե այս շաբաթ Ռուսաստանին ինչպե՞ս է պետք անվանել։

Նմանատիպ նյութեր

Բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին

Բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին

Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Նշվում է, որ 46 կգ քաշային Էրիկ Աֆրիկյանը պարտության...

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ)...

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ֆրանսիայում արդեն մի քանի օր է, ինչ տեղի ունեցող զանգվածային անհնազանդության ակցիաներն ուղեկցվում են թալանով, ավերումներով և ոստիկանության հետ բախումներով։ Միայն հոկտեմբերի 17-ի համազգային ցույցերին, իշխանությունների տվյալներով, մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, իսկ...

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն և երեխան մահացած է...