110 մարզիկ մեկ հարթակում․ Սեղմում հենարանից Հայաստանի 2025 թվականի առաջնությունը

24 Նոյեմբերի, 2025

ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի և ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի նախաձեռնությամբ երեկ՝ նոյեմբերի 23-ին, տեղի ունեցավ Սեղմում հենարանից Հայաստանի 2025 թվականի առաջնությունը:

Մրցաշարին մասնակցեցին ավելի քան 110 մարզիկ Հայաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաև Արցախից։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանի խոսքով՝ մրցումների հիմնական նպատակը եղել է ոչ միայն մարզական արդյունքները, այլև մասնակիցների ոգևորությունը բարձրացնելը։

«Շատ ավելի պարտավորեցնող դարձավ այս ամենը հատկապես 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո, երբ, ցավոք, ունեցանք էլ ավելի շատ զինհաշմանդամներ։ Բայց մյուս կողմից նման միջոցառումներով փորձում ենք մարդկանց ավելի մասնակիցը դարձնել սպորտի միջոցով կյանքին, մարզվելուն, ևս մի ավել նպատակ ունենալու կյանքի մեջ, և շատ ուրախ ենք, որ շատ մեծ ներգրավվածություն ունեն մեր մրցաշարերին և ամեն տարի էլ ավելի լավ արդյունք են ցուցաբերում»,- նշել է նա։

Այս տարվա մրցաշարը նաև առանձնահատուկ էր նրանով, որ հաշմանդամության կարգ ունեցող մարզիկները մրցել են նաև ոչ հաշմանդամություն ունեցողների հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա

Նոյեմբերի 7-ին ժամը 23։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով կցորդիչով բեռնատարը չի կարողանում երթևեկել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական...

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։...

Ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Երևանում նոյեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...

Ոստիկանությունը Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք դի

Ոստիկանությունը Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք դի

Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը ոստիկանները երեք մարդու՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Դեպքի վայրում իրականացվում են քննչական գործողություններ։ Polsat News-ի...

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...