Սարգիս Ստեփանյանը 5-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Այդ մասին տեղեկանում ենք Սարգսի ֆեյսբուքյան էջից.
«Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, նվաճեցի չեմպիոնի տիտղոսը։
Եվս մեկ անգամ Հայաստանի օրհներգը հնչեց աշխարհի առաջնության պատվո հարթակում, և մեր եռագույնը բարձրացավ։
Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Հինգերորդ հաղթանակ, որը կերտվել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի և անսասան կամքի շնորհիվ։
Այս հաղթանակս նվիրում եմ նաև հայրիկիս՝ ծննդյան օրվա առթիվ։
Հանուն Հայաստանի պատվի ու եռագույնի՛»,- գրում է Սարգիսը;






