ՓՄՁ ներկայացուցիչները պահանջում են վերադարձ Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդունված պարզեցված հարկին

6 Մարտի, 2025

Կառավարության շենքի դիմաց հունվար ամսից ի վեր բողոքի ակցիաներ են իրականացնում ՓՄՁ ներկայացուցիչները՝ բողոքելով շրջնառության հարկի 5 տոկոսը 10 տոկոս դարձնելու օրենքի դեմ, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվար ամսից։

Տնտեսվարողները պնդում են, որ այս հարկային փոփոխության պատճառով մի քանիսն արդեն դադարեցրել են գործունեությւոնը, մյուսներին ևս սննկացում է սպառնում։ Նշում են, որ կառավարությունը բարդրացրել է իրենց վիճակը, և հիմա ստիպված են նաև պահել հաշվապահ, իրավաբաններ, ինչի հնարավորությունը ՓՄՁ-ն չունի։

ՔՊ-ական իշխանությունը, սակայն, չի փոխում իր դիրքորոշումը։

Փետրվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով խնդրին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Ես երբ դարձա նախագահ, փոքր-միջին բիզնեսը կազմում էր 13-14% ՀՆԱ-ում։ Հնարավոր է մի քիչ սխալվեմ, տարիներ են անցել, 1-2% այս կողմ-այն կողմ կարող է լինել, բայց այդքան էր։ 2008թ․ փոքր-միջին բիզնեսը արդեն կազմել է 46%: Հիմնական խթանիչ հանգամանքը եղել է այն, որ մենք պարզեցրել ենք բոլոր հնարավոր հարկերի կիրառումը փոքր և միջին բիզնեսի նկատմամբ։ Պարզեցնե՛լ։

Այս կառավարությունը ընկել է ժողովրդի հետևից։ Չի կարող փոքր-միջին բիզնեսը այդ մակարդակի հաշվապահական ծառայություն ունենա, իրավական խորհրդատվություն ունենա։ Չի՛ կարող։

Ե՞րբ է մտցվել պարզեցված հարկ։ Այն ժամանակ։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել։ Հսկայական։ Արանքում կարո՞ղ է ինչ-որ մի խոշոր բիզնես փորձել է մասնատել իր բիզնեսները՝ պարզեցված հարկի տակ մտնելու համար։ Այո՛, հաստատ եղել է։ Բայց ընդհանուր այդ քաղաքականության մեջ դու չպետք է ճիշտ քայլերից հրաժարվես, միայն նրա համար, որ մեկը կարող է խախտում կատարել։ Այդ խախտումը հայտնաբերիր՝ պատժիր»։

Փետրվարի 28-ին «5-րդ ալիքի» եթերում հարցազրույցի ժամանակ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, անդրադառնալով կառավարության հարկային քաղաականությանն ու քաղաքացիների հարկային բեռը բազմապատկելուն, հիշեց երկրորդ նախագահի կառավարման տարիները, որոնք ամենաթեթևն են եղել տնտեսվարողների համար․ «Բոլորը, վստահ եմ, հիշում են պարզեցված հարկը։ Հենց բառը հուշում է՝ պարզեցված։ Գործարարի կյանքը չբարդացնող, նրան աճելու տեղ տվող հարկ է։ Հիմա հարկերը հասցրել են այն մակարդակի ու այն բարդության, որ սովորական բանջարեղենի խանութ աշխատացնող քաղաքացին մեծ դավթարով ինչ-որ թղթաբանությամբ է զբաղված, որ իրեն չգան մեծ տուգանքներ գրեն, իրեն մեծ հարկերով չհարկեն։ Պարզապես ուզում եմ այդ մարդկանց դիմեմ՝ հիշո՞ւմ եք պարզեցված հարկի ժամանակահատվածը, լա՞վ էր, դա Քոչարյանի ժամանակ էր, նորից ուզո՞ւմ եք հարկային պարզեցում, հանգիստ կյանք և զարգացում, դա Քոչարյանի ժամանակն է։ Կյանքը ապացուցեց, որ փորձել եք տարբեր ձևերով տարբեր մարդկանցով, չի ստացվում»։

Մարտի 3-ին՝ հերթական բողոքի ակցիայի ժամանակ, ՓՄՁ ներկայացուցիչներից մեկն ասաց․ «Մենք ուզում ենք ուղղակի պարզեցված հարկ լինի, որ բոլորի համար հասանելի լինի։ Մենք առևտրական ենք, ոչ մեկս տնտեսագետ չենք։ Ամեն մեկը ինչ-որ գումար հայթայթելով, ինքն իր բիզնեսը դրել ա՝ իր ընտանիքը պահելու համար։ Ոչ մեկ կրթված չի, ոչ մեկ չի կարողանա հայտարարագրի, գույքագրի, եսիմ ինչեր անի։ Մեզ պետք ա մեզ հանգիստ թողեն, մենք աշխատենք մեր ընտանիքի համար»։

Մեկ այլ ձեռներեց, որչը ևս մասնակցում էր բողոքի ակցիային, ասաց․ «Պարզեցված հարկը, որ իրանք սենց կարկատել են, գիտե՞ք ինչ է նշանակում։ Որ հաշվապահական հաշվառում չպետք է լինի։ Քաղաքացին ազատված ա հաշվապահական հաշվառումից։ Կասսան կխփի, իր շրջանառության հարկը կմուծի և վերջ։ Եթե իրենք մեկնաբանում են, որ չեն խփում, ստվեր կա, թող ստոգողները շատ լինեն։ Մենք երբեք չենք բողոքել որևիցե մի անգամ տեսե՞լ եք գանք հավաքվենք ասենք՝ գիտեք ինչ, հարկայինը օրումեջ մտնում է շուկա․ նման բան չի եղել։ Իսկ եթե ինքը պարզեցված հարկը սենց կարկատում էր ու ժողովրդին անհասանելի էր, թող հելներ միանգամից ասեր՝ հարգելի քաղաքացիներ, ես եմ որոշել ու որոշում եմ տենց, որ բոլորդ պետք է գնաք ԱԱՀ դաշտ և էդ ձև պետք է աշխատեք, օրենքը միայն դա ա պահանջում։ Խի՞ չէր դա ասում, խի՞ չէր նայում մեր աչքերի մեջ ու ճիշտը խոսում, հերի՞ք չի մենք խաբվենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Նմանատիպ նյութեր

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Երեկվա համեմատ` Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.75 մ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ մակարդակը բարձր է 5սմ-ով, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հունիսի 1-ից ի վեր` լճի մակարդակի ընդհանուր բարձրացումը...

ԿԸՀ ներկայացվել են տվյալներ․ ինչո՞ւ վարույթ չի հարուցվել․ Խուդոյանը՝ Հովակիմյանին

  ՀՀ Սահմանադրական դատարանում 3-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Այժմ տեղի է ունենում հարց ու պատասխան դիմող-պատասխանող կողմերի միջև։ Հիշեցնենք, որ ՍԴ...

Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը

Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը

Համայնքային ոստիկանները պարզել են, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել են, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։ Այս պահին 5-6 ջրասուզակներ Փամբակ գետում շարունակում են...

Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր վերանորոգված ավտոճանապարհին՝ կարկատաններ․ 2025թ․-ին պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը։ Ճանապարհի նորոգման աշխատանքներն իրականացրեց Թումանյանի...

Քվեն տալիս են, որ վաբշե կործանվեն․ Հարցում

  «Ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը որոշեց, որ թանկացնի ակցիզային հարկը: Արդյունքում ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը թանկանում են։ Սպասելի՞ էր»,- այս հարցն է տրվել Տավուշի մարզի բնակիչներին։ Կարծիքները՝...