Սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն այս տարի շրջանավարտ չի ունենալու․ Ոսկան Սարգսյան

28 Փետրվարի, 2025

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն այս տարի շրջանավարտ չի ունենալու
Հեռավոր, սահմանամերձ Բարեկավավանի 8-ամյա դպրոցը 1970-ական թվականների կեսերին ուներ 330 աշակերտ,իսկ գյուղի 9-10-րդ դասարանցիները հաճախում էին հարևան Կոթի գյուղի, Նոյեմբերյան շրջկենտրոնի դպրոցներ Այս՝ 2024-2025 ուսումնական տարում Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 18 աշակերտ, որոնցից 9-ը Արցախից անցյալ տարի բռնագաղթած․, Բարեկամավանում բնակություն հաստատած 3 ընտանիքների երեխաներն են։ Անցյալ տարի դպրոցն ունեցել է 4 շրջանավարտ, այս ուսումնական տարում կրթօջախը շրջանավարտ չի ունենա, 12-րդ դասարանն աշակերտ չունի։ Դպրոցի առաջին դասարանում կա մեկ աշակերտ,ով Արցախից բռնագաղթածների զավակ է։ Երկրորդ դասարանում նույնպես կա մեկ աշակերտ, 1-2 դասարանները միավորված , երկկոմպլեկտ են, 3-4-րդ դասարաններում միասին նույնպես 2 աշակերտ կա, այդ դասարանները ևս երկկոմպլեկտ են, 5-րդ դասարանն ունի 3 աշակերտ, այն առանձին դասարան է ։ Երկկոմպլեկտ են նաև 6-7 , 10-11 դասարանները։

Նմանատիպ նյութեր

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...