Ինչի՞ց սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի բանավեճը. Ագնեսա Խամոյանը մանրամասներ է հայտնում

4 Մարտի, 2025

 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսից հետո տարբեր կողմեր, այդ թվում՝ երկրի ներսում և երկրի սահմաններից դուրս, խոսքը մեր թշնամիների մասին է, ամենատարբեր գնահատականներ սկսեցին հնչեցնել։ Ինձ մոտ առնվազն տպավորություն էր, որ ասուլիսից հետո «կոնսենսուս -1» է ձևավորվել և «-1-ը» Ռոբերտ Քոչարյանն էր։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ չեն կարողանում «կիսել» Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները։

Խամոյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով ընտրությունների մասին, ինչպես նաև փողոցային պայքարում ունենալիք դերի մասին, ասել է, որ և՛ արտահերթ ընտրությունների դեպքում, և՛ հերթական ընտրությունների դեպքում, և փողոցային պայքարի դեպքում՝ զգալի մասնակցություն է ունենալու իր ղեկավարած ուժը։

«Այս հայտարարությունից հետո եղան տարբեր գնահատականներ, հատկապես ընտրությունների մասով։ Ինձ համար անհասկանալի գնահատականներ են, որովհետև 2-րդ նախագահը քաղաքական երեք սցենար մատնացույց արեց և շատ հստակ ընդգծեց, որ երեք սցենարի դեպքում էլ «Հայաստան» խմբակցությունը, իր գլխավորած ուժը զգալի մասնակցություն է ունենալու։ Դրանից հետո եղան գնահատականներ, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից։ Նորից եմ ասում, ինձ համար անհասկանալի են այդ գնահատականները։ Չնայած մեր արձագանքի բացակայությանը՝ դրանք ստացան շարունակական բնույթ։ Այս պայմաններում՝ ես չեմ կարծում, որ որևէ մեկի համար տարօրինակ էր, անսպասելի էր կամ զարմանալի, որ արձագանք կլիներ նաև երկրորդ նախագահի կողմից, այս դեպքում արդեն գրասենյակի  ղեկավարի կողմից»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Ստամբուլում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր։ Էրդողանի խոսքով՝ Անկարան և Դոհան կշարունակեն համատեղ ջանքերը՝ Պարսից...

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ավելի ալիևյան սահմանադրություն, քան պատկերացնում եք Դիտելով Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցի հատվածները՝ հիշեցի մի հին երգի խոսքերը. «Время, время, так несправедливо»: «Նիկոլ...

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) տնօրեն Էդուարդ Պետրոսյանն այսօր ներկայացրել են ԵՄ-ի կողմից ՀԱՓԿ-ին տրամադրված ականազերծման երկրորդ մեքենան՝ ավելի փոքր չափերի MV-4 մոդելը։ Այդ...

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման...

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, տնային կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանի խոսքն՝ ուղղված Սրբուհի Գալյանին, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով․ «Հուզվելը խտրական չպետք է լինի. Ծուռ հայելիների...