Այսուհետ Զելենսկին քաղաքականապես լրիվ սպառված է. Գարիկ Քեռյան

4 Մարտի, 2025

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է.

«Զելենսկին պետք է հեռանա Ուկրաինայից, բնակություն հաստատի մի երկրում, որը ներգրավված չէ ուկրաինական հակամարտության մեջ և այնտեղ համաներում ստանա, հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։

Այսպես է գործարարը մեկնաբանել X սոցիալական ցանցում օգտատերերից մեկի հաղորդագրությունն այն մասին, որ Զելենսկին, ուկրաինական հակամարտության ավարտից հետո, հավանաբար կպարտվի ընտրություններում և կհայտնվի ճաղերի հետևում կոռուպցիոն գործով։ Ինչպես նշել է Մասկը  Զելենսկին բռնապետ է, ով հանուն իշխանության «անմեղ ուկրաինացիներին ուղարկում է մսաղաց»։

Կարծում եմ, որ կասկած չկա այլևս, որ սա աշխարհի ամենահին դեմոկրատական պետության՝ ԱՄՆ-ի իշխող վարչակարգի պաշտոնական գնահատականն է ուկրաինական վարչակարգի մասին, որին Հայաստանի  փորձանքագետները որակում էին որպես դեմոկրատիայի առաջամարտիկ և հակադեմոկրատական Ռուսաստանի զոհ: Ինչքան հասկանում եմ կոռուպցիան և մսաղացը դեմոկրատիայի հետ կապ չունեն:

Պատմության ողջ ընթացքում իրական դեմոկրատիաների գերնպատակը միշտ էլ եղել է պատերազմների կանխումը բոլոր հնարավոր միջոցներով:  Դեմոկրատ առաջնորդը, որպես կանոն միշտ ընտրում է այն ուղին և լուծումը, որը հնարավորություն է տալիս թեկուզ և կորուստներով՝ կանխել պատերազմը, հատկապես այն դեպքում, երբ դրա շահառուն ավելի շատ արտաքին դերակատարներն են: Կարճ ասած  այսուհետ Զելենսկին քաղաքականապես լրիվ սպառված է, առանց ԱՄՆ-ի պատերազմի շարունակումը՝ մսաղացի շարունակում է: Եվրոպան չի կարող ֆինանսավորել այս պատերազմը, որովհետև Հունգարիան և Սլովակիան արգելափակում են այս մասին ԵՄ բոլոր որոշումները: Հնարավոր է,  որ նրանց միանան ԵՄ անդամ նոր պետություններ»։

Նմանատիպ նյութեր

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...