Զելենսկու ինքնաթիռը գրեթե ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել. Մոլդովայի կառավարությունը հաստատել է

10 Սեպտեմբերի, 2026

Մոլդովայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ սեպտեմբերի 7-ին Նորվեգիա թռչող չվերթը հետաձգվել է Մոլդովայի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի պատճառով: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Մոլդովայի կառավարության խոսնակին:

Քիշնևի տվյալներով՝ Մոլդովայի օդային տարածքը փակվել է այն ժամանակահատվածում, երբ Զելենսկին պետք է թռչեր Օսլո:

Ուկրաինայի նախագահի մեկնման թույլտվությունը տրվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ներխուժող անօդաչու թռչող սարքերից մեկը կործանվել է Մոլդովայի տարածքում, իսկ մյուսը հատել է սահմանը և հայտնվել Ռումինիայի օդային տարածքում: Մոլդովայում օդային հարձակման մասին տագնապի պատճառով հետաձգվել են նաև երեք մեկնող և չորս ժամանող չվերթ:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Մայք Քերին սեպտեմբերի 2-ին «Ռազմավարական գործընկերություններ՝ կարևորագույն ռեսուրսների և մատակարարման...

Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայցի համար հիմք է հանդիսացել քարոզարշավի ընթացքում Փաշինյանի ելույթներում Կարապետյանին վերաբերող որոշ հատվածներ։ Այս մասին տեղեկանում ենք...

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսը ոսկու մաքսանենգությամբ է զբաղվել

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսը ոսկու մաքսանենգությամբ է զբաղվել

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով մաքսանենգության համար։ APA -ի փոխանցմամբ՝ նախկին հյուպատոս Սուլթան Գասիմովը ոսկու մաքսանենգությամբ է զբաղվել։ Քրեական գործը քննել է դատախազությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել...

Բյուրեղավանում խմելու ջրի նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. ՀՀ ԱՆ

Բյուրեղավանում խմելու ջրի նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. ՀՀ ԱՆ

Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Հետազոտված 25 կենսանմուշում ևս վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել, հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։...

Գագիկ Խաչատրյանին շտապօգնության բժիշկների օգնությամբ են դատարան բերել

Գագիկ Խաչատրյանին շտապօգնության բժիշկների օգնությամբ են դատարան բերել

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը։ «Նիստին շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը...