28 08 2023

Զգուշացում. Թշնամու անցակետը Սիսանի շրջանի հատվածում. Հրեշը ստուգայց է կատարել. Զարուհի Փոստանջյան

Զգուշացում. Թշնամու անցակետը Սիսանի շրջանի հատվածում.  Հրեշը ստուգայց է կատարել. Զարուհի Փոստանջյան

 «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը գրում է. 

«Զգուշացում

Թշնամու անցակետը Սիսանի շրջանի հատվածում

Հրեշը ստուգայց է կատարել

Ազգակործան ծրագրի շարունակությունը ավարտին հասցնելու համար հրեշը գործուղվել էր Բնունիս:

Բնունիսը, գյուղ է Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 8 կմ հարավ` Նախիջևանի սահմանին գտնվող  Շաղաթ գյուղից մի քիչ հեռու։

Հրեշը սպիտակ շորերով պարում էր Բնունիսում: Մասնակցում էր զոհվածի ծնողի հետ հյուրատան բացմանը: Զվարճանում էր ու ծաղրում: Մեծ հրճվանքով լսում էր զինվորական նվագախմբի կատարումը: Նորից եկել էր մանկան աչուկներ ծվատեր...

Գնացել էր Բնունիս Շարիկովի մահաբեր տեսլականով.
«Ես տեսնում էի այդ պատերազմը. այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետեւում։ Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին` բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից հպարտ տղաների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի»։

Երկրի հակառակ կողմը

Հրեշը կրկին ցուցադրում էր իր վերաբերմունքը պատերազմում  զոհվածների ծնողների նկատմամբ։ Նա ի ցույց էր դնում հրեշավոր ծրագրի ավարտական փուլը,  համոզում էր, որ բնավ էլ վիրավորվորական չէ  դավաճանի կամ թուրքի հետ պարելը, ամեն ինչ օրինաչափ է քանի, որ զոհերի հարազատները թշամու բանակի մաս են կազմում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ