29 04 2024

Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել։ Մեր ժողովուրդը, որ Հայաստանի Հանրապետությունն է պահել, սահման է պահել, հերոսաբար կռվել, ամենաառաջին տարիներին, երբ բանակը դեռ չէր ձևավորվել, առանց բանակի մարտնչել, կյանքեր զոհաբերել, հիմա ձեր պատճառով՝ կառավարության և նրա ղեկավարի պատճառով, մատնվել է անզորության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Ընկճված մնալու հոգեբանությունն եք փորձում դնել նրա մեջ, անհուսության մեջ եք դրել։ Մարդիկ չեն կարողանում ընկալել, որ սա իրականություն է․ էդ հերոսական ժողովուրդը, որի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, այսօր ձեր պատճառով և ձեր քաղաքականության պատճառով այս վիճակում է հայտնվել։

Մենք թույլ չենք տալու դա, հստակ ասում եմ։ Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք։ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ