26 04 2024

ՔՊ-ականներն արդեն շրջանառում են Ադրբեջանից գազ գնելու թեզը



Եթե կա որևէ երկիր, որ գազ է վաճառում և կա երկիր, որ գազի կարիք ունի, եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն հարց քննարկելի է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով փաստին, որ Ալիևը չէր բացառել, որ Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել:

«Հայաստանի, և ընդհանրապես, որևէ երկրի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի էներգառեսուրսը: Պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է և ամենաշահավետն է: Իսկ վտանգները էներգակիրների հետ կապված առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է և քո աղբյուրը մեկն է: Այսինքն ինչքան դու կարողանում ես քո մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան ավելի ես բարձրացնում քո էներգետիկ անվտանգության մակարդակը»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ